- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 15-20 minutes
- Cook Time: 20 minutes
Աղցան սև թոքով
Բաղադրիչներ
- հավի թոք - 400 գր
- սոխ - 1 գլուխ
- լոլիկ - 1-2 հատ
- տաքդեղ կարմիր - 1 հատ (բուլղարական)
- ձիթապտուղ սև - 200 գր
- գազար - 150 գր
- մայոնեզ - ըստ ճաշակի
- կանաչի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Այս աղցանում հարկավոր է օգտագործել գազար կորեական ձևով, որի բաղադրատոմսը կարող եք գտնել մեր կայքում՝ կորեական աղցան :
Սոխը կիսաշրջանաձև կտրատում ենք և թեթևակի տապակում:
- Ավելացնում ենք թոքն ու շոգեխաշելով եփում: Հովանալուց հետո թոքը կտրատում ենք:
- Տաքդեղն ու լոլիկը խորանարդաձև կտրատում ենք, ինչից հետո կիսում ենք ձիթապտուղները:
- Բոլոր բաղադրիչները միացնում ենք, ավելացնում մայոնեզն ու զարդարում կանաչիով:
Բարի ախորժակ:
Սև թոքով աղցանը ոչ միայն համեղ է, այլև օգտակար: Փորձե՛ք այն ավելի հաճախ ընդգրկել օրակարգում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Իսկ ,եթե գազարը միայն քերիչով անցկացնենք,?թե պարտադիր կորեական ձեւով սարքենք ու խառնենք մյուս բաղադրիչներին??
Լիլիթ ջան, եթե դժվարանում եք կորեական ձևով պատրաստել, կարող եք նաև քերիչով անցկացնել ու խառնել մյուս բաղադրիչներին: Այս դեպքում սակայն համը փոքր-ինչ այլ կլինի 🙂
Djvaranalu harc chka, parzapes uzum ei imanal aydpes hnaravor e?? Dzer patasxanic haskaca vor koreakan dzevov aveli lav e stacvum. Shnorhakal em
?
Միշտ պատրաստ ենք օգնել Լիլիթ ջան 🙂
Shnorhakalem
Anchap hamex er….xosqern avelord en
Անչափ համեղ էր…. խոսքերն ավելորդ են
Ուրախ ենք, որ հավանել եք 🙂
Ես ձեր աղցանի համով ուղղակի հիացած եմ։ Մի քիչ շատ բաժնով կորեական աղցան էի պատրաստել ու քանի օր է դիմանում եմ, որ լյարդ գնենք ու կարողանամ էս աղցանը կրկին պատրաստել։
Նաև շատ կշտացնող ու հարմար է լանչի համար, հատկապես նրանց համար, ովքեր տաքացնելու հնարավորություն չունեն։
Սիրելի Հրանուշ, անչափ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել։ Շնորհակալ ենք, որ օգտվում եք մեր կայքի բաղադրատոմսերից։ ։)