- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 30-35 minutes
Աղցան տավարի լեզվով
Բաղադրիչներ
- միս տավարի - 500 գր (լեզու)
- հավի փափկամիս - 1 հատ
- վարունգ - 2-3 հատ
- տաքդեղ - 1 հատ
- սամիթ - ըստ ճաշակի
- մաղադանոս - ըստ ճաշակի
- մայոնեզ - 2-3 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 4: Հավի փափկամիսը խաշում ենք և բարակ ձողիկներով կտրատում։ Նախապես խաշած տավարի լեզուն բարակ ձողիկներով կտրատում ենք։
- Վարունգն ու տաքդեղը լվանում ենք և կտրատում։
- Բոլոր բաղադրիչները մեծ ամանի մեջ ենք լցնում, ավելացնում սամիթը կամ մաղադանոսը` ըստ ցանկության։
- Աղցանը համեմում ենք մայոնեզով, խառնում, այնուհետև ավելացնում աղն ու աղացած սև պղպեղը:
Ի դեպ, տավարի լեզվով աղցան պատրաստելիս, աշխատեք տավարի լեզուն լավ եփել, որպեսզի արդյունքը հրաշալի լինի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: