- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
Աղցան տավարի լյարդով
Բաղադրիչներ
- լյարդ տավարի - 300 գր
- սոխ - 200 գր
- գազար - 200 գր
- ընկույզ - 30 գր
- ձու - 3 հատ
- սխտոր - 1-3 ատամիկ
- քացախ խնձորի - 1 ճ/գ
- մայոնեզ
- բուսայուղ
- աղ
Քայլերի հաջորդականություն
- Սոխը մաքրում, օղակաձև կտրատում ենք ու տապակում այնքան, մինչև ոսկեգույն դառնա։
- Գազարը մաքրում ենք, անցկացնում խոշոր քերիչով ու լցնում տապակի մեջ։ Տապակում ենք այնքան, մինչև փափկի, ապա համեմում ենք աղով ու լցնում աղցանամանի մեջ։
- Պատրաստում ենք նրբաշերտերը, որի համար ձուն և 1 պտղունց աղը թեթևակի հարում ենք։
- Լցնում ենք տապակի մեջ ու նրբաշերտ պատրաստում։
- Նույն ձևով պատրաստում ենք նաև մյուս ձվերը։ Դրանցից մեկը վերածում ենք ռուլետի ու բաժանում շերտերի։
- Ընկույզը խոշոր կտրատում ենք ու թեթևակի տապակում։
- Պատրաստում ենք լյարդը, որի համար լյարդը լվանում ու հեռացնում ենք թաղանթն ու բաժանում նեղ կտորների։
- Լյարդը տապակում ենք կարագով լի տապակի մեջ։
- Տապակելու ընթացքում ակտիվորեն խառնում ենք, որպեսզի ստանանք նուրբ ու փափուկ կտորներ։
- Արդեն պատրաստ լյարդի կտորներն ու մնացած բաղադրիչները լցնում ենք աղցանամանի մեջ, ավելացնում ենք մայոնեզ, քացախ, ճզմիչով անցկացրած սխտոր ու անհրաժեշտության դեպքում նաև համեմում աղով։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև ձեզ հարգելիներս:Ներեցեք իսկ կարելի է պատրաստել հավի լյարդով
Բարև Ձեզ, սիրելի Անահիտ, կարելի է նաև հավի լյարդով պատրաստել։ ։)
Շնորհակալ եմ հարցին պատասխանելու համար:Շատ շնորհակալ եմ որ այսպիսի համեղ և օրիգինալ բաղադրատոմսեր եք մեզ տրամադրում
Սիրելի Անահիտ, միշտ պատրաստ ենք օգնել և շնորհակալ ենք բարձր գնահատանքի ու մեր կայքի բաղադրատոմսերից օգտվելու համար: 🙂
Պատրաստեցի այս աղցանը Ամանորին և շատ համեղ ստացվեց, շատ շնորհակալ եմ ձեզանից, գրեթե ամեն օր օգտվում եմ ձեր կայքից?
Սիրելի Հասմիկ, շատ ուրախ ենք, որ համեղ է ստացվել։ Մենք էլ Ձեզ ենք շնորհակալ մեր կայքի բաղադրատոմսերից օգտվելու համար։ ։)