- Yield: 20 րոպե անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 15-20 minutes
Աղցան “Օլիվիե”
Բաղադրիչներ
- միս տավարի - 400 գր (լեզու)
- սոխ - 1 հատ
- դափնու տերև (лавровый лист) - 2 հատ
- բահար - 5 հատ
- կարտոֆիլ - 500 գր
- գազար - 200 գր
- վարունգ մարինացված - 200 գր
- ձու - 4 հատ
- ոլոռ կանաչ պահածոյացված - 1/2 տուփ
- մայոնեզ
- թթվասեր
- աղ
Քայլերի հաջորդականություն
- Տավարի լեզուն լվանում ենք և դնում կաթսայի մեջ, վրան ջուր ենք լցնում, ամբողջական սոխ ենք դնում, դափնու տերև, բահար։ Հասցնում ենք եռման աստիճանի, կրակի տակն իջեցնում ենք և 2-3 ժամ եփում ենք։ Անջատելուց 1/2 ժամ առաջ աղ ենք անում։
Այնուհետև լեզուն դնում ենք սառը ջրի մեջ, սառեցնում ենք և զգուշորեն կաշին հանում (ճիշտ եփված լեզվի կաշին հեշտությամբ է դուրս գալիս)։ Մեզ հարկավոր է 400 գր տավարի լեզու։
- Կարտոֆիլի ու գազարի վրա ջուր ենք լցնում, աղ անում, հասցնում եռման աստիճանի և 30-40 րոպե եփում ենք, մինչև բանջարեղենը փափկի (դանակը պետք է հեշտությամբ մտնի մեջը)։
Բանջարեղենն ու լեզուն ճիշտ կլինի նախապես եփել, այդպես դրանք հեշտ կկտրատվեն։
- Ձվերի վրա ջուր ենք լցնում, և եռալուց 10 րոպե հետո կրակից վերցնում ենք, սառեցնում` վրան սառը ջուր լցնելով։
- Խաշած տավարի լեզուն (եփած երշիկ, հավի կամ տավարի միս) խորանարդաձև կտրատում ենք։
- Կարտոֆիլն ու գազարը մաքրում ենք և խորանարդաձև կտրատում։
- Ձուն նույնպես խորանարդներով կտրատում ենք, իսկ վարունգը կտրատում ենք մանր կտորներով (ավելի մանր քան մյուս բաղադրիչները)։
- Բոլոր բաղադրիչները լցնում ենք ընդհանուր ամանի մեջ։
- Աղ ենք անում, մայոնեզ կամ թթվասեր լցնում` ըստ ճաշակի, և լավ խառնում։
- Թողնում ենք աղցանը հանգստանա 20 րոպե և մատուցում ենք:
Կարող ենք աղցանը ընդհանուր աղցանամանում մատուցել, կամ էլ չափաբաժիններով, ինչպես նկարում է 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: