- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40 minutes
Ամանորյա բուլկիներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Խմորիչն ու շաքարավազը լուծում ենք տաք կաթի մեջ, ավելացնում 2 ճ/գդ ալյուրը և լավ խառնում։ Անձեռոցիկով ծածկում ենք և 15 րոպեով դնում տաք տեղ։
Այնուհետև ավելացնում ենք ձուն, կտորների բաժանած փափկած կարագը, վանիլինը, աղը, մնացածն ալյուրն ու խմոր հունցում։ Խմորը 40-50 րոպեով դնում ենք տաք տեղ։
Այդ ընթացքում խմորը 2-2,5 անգամ կշատանա։
- Սկսում ենք բուլկիներին ձև տալ։ Խմորը բաժանում ենք 8 մեծ և 8 փոքր գնդի, որոնցից պետք է ստանանք 4 Ձմեռ Պապ և 4 եղջերու։
Եղջերու պատրաստելու համար օգտագործում ենք 1 մեծ և 1 փոքր խմորի գունդ։ Մեծ խմորը կլոր բացում ենք և մի քիչ ուռուցիկ տեսք տալիս (դա եղջերուի գլուխն է), իսկ փոքր խմորը օվալաձև ենք բացում։
Այնուհետև կտրվածքներ ենք անում ` ինչպես պատկերված է նկարում (փոքր խմորով եղջյուրներն ենք պատրաստում) ։
- Եղջյուրները միացնում ենք գլխին։ Սալորաչրի կտորներից պատրաստում ենք աչքերն ու բերանը։ Նույն կերպ պատրաստում ենք մյուս եղջերուներին։
Եղջերուներին դնում ենք բուսայուղով պատած տապակի մեջ և 15-20 րոպեով տեղափոխում 170-190 աստիճան տաքացրած ջեռոցը։
«Եղջերու» բուլկիները պատրաստ են։
- Ձմեռ Պապ պատրաստելու համար նույնպես վերցնում ենք 1 մեծ և 1 փոքր խմորի գունդ։ Մեծ խմորը օվալաձև ենք բացում, իսկ փոքրը` շրջանաձև։
Շրջանաձև բացած խմորը 2 մասի ենք բաժանում, իսկ օվալաձև բացած խմորի ծայրերը դեպի ներս ենք ճկում և սեղմում(ինչպես նկարի մեջ)։
Կտրած շրջանի մի կեսով Ձմեռ Պապիկի մորուքն ենք պատրաստում։ Շրջանի մյուս կեսը բաժանում ենք 5 մասի` 4 փոքր և 1 մեծ։ Փոքր կտորներից մեկով քիթն ենք ձևավորում, մյուսով` գլխարկի գնդաձև զարդը։
- Մնացած երկու փոքր կտորներով հոնքերն ենք պատրաստում, իսկ մեծ կտորը` ոլորում ենք և ծայրերը միացնում։ Ձևավորած գլխարկն ու հոնքերը կպցնում ենք։
Սալորաչրի կտորներով աչքերն ենք պատրաստում։ Նույն կերպ պատրաստում ենք մնացած Ձմեռ Պապիկներին։
Բուլկիները դնում ենք բուսայուղով պատած տապակի մեջ և 15-20 րոպեով տեղափոխում 170-190 աստիճան տաքացրած ջեռոցը։
Պատրաստի բուլկիները ձևավորում ենք ջեմով։
- Հաճելի թեյխմություն։ Շնորհավոր Ամանոր։
Պատրաստենք ամանորյա սեղան և զարմացնենք Ձմեռ Պապիկին յուրահատուկ բուլկիներով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: