- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30-40 minutes
Ամանորյա թխվածք սառեցրած բալով և սուֆլեով
Բաղադրիչներ
- Բեզեի համար`
- շաքարավազ - 120 գր
- ձվի սպիտակուց - 3 հատ
- Կաթնաշոռային շերտի համար՝
- շաքարավազ - 150 գր
- թթվասեր - 150 գր
- վանիլին - 2 գր
- աղ - 1 պտղունց
- ձու - 2 հատ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 2 ճ/գ
- կաթնաշոռ - 300 գր
- Բալի շերտի համար՝
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 2 ճ/գ
- շաքարավազ - 100 գր
- բալ - 350 գր (սառեցրած)
- Փխրուն խմորի համար`
- կարագ - 200 գր
- ալյուր - 400 գր
- շաքարավազ - 150 գր
- աղ - 1 պտղունց
- վանիլին - 2 գր
- թթվասեր - 2 ճ/գ
- ձվի դեղնուց - 3 հատ
- փխրեցուցիչ - 5 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք փխրուն խմորը: Ալյուրը, աղը, փխրեցուցիչը, կարագը, վանիլինը և շաքարավազը ձեռքերով խառնում ենք մինչև ստանանք մանր փշուրներ: Այնուհետև ավելացնում ենք ձվի դեղնուցները, թթվասերը և խմոր ենք հունցում:
- Խմորը երկար հունցելու կարիք չկա, բավարար է միայն գնդի տեսք տալ: Ստացված խմորը պետք է կպչուն չլինի, եթե նկատում ենք, որ խմորը կպում է ձեռքերին, կարող ենք մի քիչ ալյուր ավելացնել:
- 26սմ տրամագծով ձևամանի մեջ ձևաթուղթ ենք դնում և խմորը տարածում, այնպես որ կողային հատվածները բարձր լինեն: Խմորը հեշտությամբ տարածելու համար կարող ենք ձեռքերին մի քիչ ալյուր ցանել:
- Այժմ պատրաստում ենք կաթնաշոռային շերտը: Կաթնաշոռը, շաքարավազը, ձվերը, թթվասերը, վանիլինը, աղը և օսլան հարում ենք բլենդերով մինչև ստանանք համասեռ զանգված:
- Բալը հալեցնում ենք և հյութը քամում: Պատրաստում ենք օսլայով և շաքարավազով խառնուրդ, որը թույլ չի տա որպեսզի բալը խոնավեցնի խմորը:
- Պատրաստված խառնուրդի 1/3 մասը լցնում ենք խմորի վրա, ավելացնում բալի շերտը և վրան ենք լցնում օսլայով խառնուրդի մնացած մասը:
- Այնուհետև հավասարաչափ տարածում ենք կաթնաշոռային շերտը և կես ժամ թխում մինչև 180 աստիճան տաքացված ջեռոցում:
- Այժմ պատրաստում ենք բեզեն: Ձվերի սպիտակուցները հարում ենք այնքան, որ ամանը շրջելիս զանգվածը չթափվի: Շարունակում ենք հարել և քիչ-քիչ ավելացնել շաքարավազը:
- Ջեռոցից հանում ենք արդեն եփված կարկանդակը, սակայն ջեռոցը չենք անջատում՝ թողնում ենք 150 աստիճան ջերմաստիճանի վրա:
- Բեզեն լցնում ենք ձևավորման պարկի մեջ և կաթնաշոռային շերտի վրա շրջանաձև ձևավորում ենք:
- Ապա կարկանդակը տեղադրում ենք 150 աստիճան տաքացրած ջեռոցը և թխում 15-20 րոպե: Բեզեի շերտը պետք է լավ եփվի, բայց չայրվի: Կարկանդակը ջեռոցից հանում ենք և թողնում ձևամանի մեջ սառչի և դուրս ենք բերում արդեն միայն ամբողջությամբ սառը վիճակում: Վերջում կարկանդակի վրա շաքարի փոշի ենք շաղ տալիս և ձևավորում ըստ ցանկության:
- Բարի ախորժակ:
Ամանորյա թխվածք սառեցրած բալով և սուֆլեով… նման հաճույքից չի հրաժարվի ոչ ոք 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Kaseq xndrem qani tokosanoc katashor petq entrenq?
Մերի ջան, պետք է վերցնեք բարձր յուղայնությամբ կաթնաշոռ 🙂