- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 15-20 minutes
Ամանորյա ”Թռչնի կաթ”
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սենյակային ջերմաստիճանի կարագը շաքարավազի հետ հարում ենք հարիչի առավելագույն արագությամբ: Ավելացնում ենք ձվերն ու վանիլինը և շարունակում հարել: Լցնում ենք ալյուրը և խառնում մինչև համասեռ դառնալը: Ստացվում է բավական պինդ խմոր:
- Խմորը բաժանում ենք երկու մասի ու տապակի մեջ փռված յուղաթուղթի վրա 1 սմ հաստությամբ երկու շրջան ձևավորում:
- Թխում ենք 230 աստիճանում 10 րոպե: Հենց որ խմորը թեթևակի կարմրում է, կարելի է ջեռոցից հանել: Անմիջապես համապատասխան չափսի օղակով կտրում ենք և հովացնում ցանցի վրա:
- Այժմ պատրաստում ենք սուֆլեն: Ագարը 10 րոպե թրջում ենք ջրում: Այս բաղադրատոմսի համար հենց ագար է անհրաժեշտ, ուստի ժելատինով պետք չէ փոխարինել (եթե ուզում ենք մրգային համ ստանալ, կարելի է ագարը թրջել կիտրոնահյութի կամ այլ հյութի մեջ):
Ագարով զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ, խառնելով տաքացնում մինչ եռալը, որպեսզի վերջինս լուծվի: Ավելացնում ենք շաքարավազն ու ուժեղ կրակի վրա նորից եռացնում: Երբ զանգվածը սկսում է փրփրել, խառնում ենք և ստուգում օշարակը:
- Թիակն օշարակի միջից հանելիս օշարակը հավասար շիթով պետք է հոսի: Կրակից վերցնում ենք, հովացնում մինչև 80 աստիճան: 2 ձվի սպիտակուցը հարում ենք հարիչի միջին ու կայուն արագությամբ: Սկսում է ձևավորվել գեղեցիկ փրփուր: Օշարակը բարակ շիթով լցնում ենք սպիտակուցների վրա և հարիչի արագությունը հասցնում առավելագույնի:
- Հենց որ զանգվածը լավ խտանում է, գցում ենք սենյակային ջերմաստիճանի կարագն ու խտացրած կաթը:
- Նորից լավ հարում ենք:
- Հատակին յուղաթուղթ փռած բացվող ձևամանի կամ օղակի մեջ դնում ենք առաջին շերտը:
- Վրայից լցնում ենք սուֆլեի կեսը:
- Խնամքով դնում ենք մյուս շերտը:
- Լցնում ենք սուֆլեի մյուս կեսը, հարթեցնում և 3-4 ժամով տեղափոխում սառնարան:
- Պնդացած թռչնի կաթը կարող ենք ծածկել շոկոլադե ջնարակով կամ գանաշով: Ցանկալի է դա անել այն ժամանակ, երբ թխվածքը դեռ ձևամանի մեջ է: Այդ դեպքում վերջինիս երեսը հարթ կլինի, իսկ կողքերը՝ «մերկ»:
- Երբ շոկոլադը պնդանում է, աղանդերը ձևամանից հանում ենք: Ահա և վերջ:
Ամանորյա ” Թռչնի կաթ ”, որը հրաշալի լրացում կլինի յուրաքանչյուր սեղանին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: