

- Yield: 55 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 35 minutes
Ամանորյա նախուտեստ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար կաթսայի մեջ լցնում ենք ջուրը, ավելացնում ենք աղն ու խորանարդաձև կտրատած կարագը և հասցնում ենք եռման աստիճանի, որպեսզի կարագն ամբողջովին լուծվի:
- Կրակը մեղմացնում ենք, լցնում ենք ալյուրը և գդալով խառնում ենք, որպեսզի ստանանք միասեռ զանգված:
- Հանում ենք կրակի վրայից և 10 րոպե թողնում ենք, որ սառչի: Այնուհետև ավելացնում ենք 3 ձու և շարունակում ենք խառնել: 4-րդ ձուն հարում ենք բաժակի մեջ, ապա ավելացնում զանգվածի վրա:
- Խմորը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ և փորձում ենք ստանալ ձևավորված խմորներ՝ տեղադրելով յուղաթղթապատ ձևամանի մեջ: Խմորները մեծ չափերով պատրաստել պետք չէ, քանի որ եփվելու ընթացքում 2-3 անգամ մեծանում են:
- Եփում ենք 20-25 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում, ապա իջեցնում ենք՝ հասցնելով 170 աստիճանի և եփում ենք ևս 5-10 րոպե:
- Պատրաստում ենք միջուկը, որի համար անհրաժեշտ ձուն եփում ենք, ապա ձուն և պանիրն անցկացնում ենք քերիչով: Ծովախեցգետնի ձողիկները մանր կտրատում ենք, ապա ավելացնում ենք ճզմած սխտորն ու համեմում ենք աղով: Ապա ավելացնում ենք մայոնեզն ու խառնում:
- Միջուկը լցնում ենք խմորների մեջ ու ծածկում խմորե կափարիչով:
- Ձևավորում ենք ծովախեցգետնի ձողիկներով ու սամիթով և մատուցում ենք:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: