- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 60 minutes
Ամանորյա շոկոլադե տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 250 գր
- սոդա - 1,5 թ/գդ
- աղ - 1 թ/գդ
- կակաո - 60 գր
- շաքարավազ - 300 գր
- ձու - 2 հատ
- կարագ - 60 գր
- ձիթայուղ - 60 գր
- վանիլին - 1 թ/գդ
- կաթ - 280 մլ
- քացախ գինու - 1 ճ/գդ
- Ջնարակի համար՝
- շաքարավազ - 200 գր
- կարագ - 4-5 ճ/գդ
- կակաո - 150 գր
- ջուր - 50 մլ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 մլ
- ժելատին - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Մթերքի նշված քանակությունից կարելի է ստանալ 20 սմ տրամագծով 1 հաստ շերտ (մոտ 4-5 սմ հաստությամբ) կամ 16 սմ տրամագծով երկու այդպիսի շերտ:
Ալյուրը, սոդան, աղը, շաքարավազն ու կակաոն խառնում ենք: Հետո ավելացնում ենք երկու ձուն, փափկեցրած կարագը, ձիթայուղը, վանիլինը, կաթն ու քացախը:
- Բոլոր բաղադրիչները հարիչով լավ հարում ենք:
- Սկզբում գնդիկներ են լինում, բայց 3-4 րոպե հետո զանգվածը դառնում է հարթ, համասեռ ու փայլուն:
- Թխում ենք 16-20 սմ տրամագծով ձևամանի մեջ: Խմորը թխվելիս կրկնակի մեծանում է, ուստի պետք է լցնել ամենաշատը ձևամանի կիսով չափ: Ձևամանը ձիթայուղում ենք և հատակին անպայման յուղաթուղթ փռում:
- Թխում ենք 175 աստիճանում 50-60 րոպե: Թխված լինելը ստուգում ենք փայտե չոփիկով, որը բիսկվիթի մեջ մտցնելուց հետո պետք է չոր դուրս գա: 40 րոպե թխվելուց հետո ամեն 5 րոպեն մեկ ստուգում ենք բիսկվիթի պատրաստ լինելը: Թխված բիսկվիթը շատ հեշտությամբ դուրս է գալիս ձևամանից: Խնամքով շրջում ենք ցանցի վրա և յուղաթուղթը պոկում:
Հովացած շերտն առնվազն մի քանի ժամ պահում ենք հերմետիկ տարայում, այնուհետև 2 մասի բաժանում:
- Պատրաստում ենք ջնարակը: Ժելատինը ջրում թրջում ենք: Կարագը հալցնում ենք, ավելացնում շաքարավազը, կակաոն և սերուցքը: Մարմանդ կրակին խառնում ենք այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:
- Ժելատինը տաքացնում ենք և լցնում ջնարակի մեջ:
- Տորթը պատում ենք ջնարակով և վրան լցնում կամ բիսկվիթի փշրանքներ ու շաքարի փոշի, կամ զարդարում ըստ ցանկության:
Ամանորյա շոկոլադե տորթ , որը շատ հեշտ է պատրաստվում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Mec chapi biskvit stanalu hamar inch qanakutyamb avelacnel baxadrichnery
Բարև Ձեզ, բաղադրիչնբերը պետք է կրկնապատկեք 🙂
Shnorhakalutyun, kporcem