

- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 40 minutes
Ամանորյա ռուլետ խոզի մսից
Բաղադրիչներ
- միս խոզի - 400 գր
- գազար - 2 հատ
- աղ - 0,5 թ/գդ
- պղպեղ կարմիր - 1/3 թ/գդ
- պղպեղ սև - 1/3 թ/գդ
- պղպեղ չիլի - 1/3 թ/գդ
- թթվասեր - 2 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Խոզի միսը փռում ենք սեղանին, մուրճով բարակացնում, ավելացնում համեմունքները և լցնում քերած գազարը:
- Այնուհետև միսը ռուլետի նման փաթաթում ենք և թելով ձիգ կապում:
- Ռուլետի վրա քսում ենք թթվասերը, փաթաթում փայլաթիթեղով և 40 րոպեով դնում 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ: Պատրաստ լինելուց 10-15 րոպե առաջ փայլաթիթեղը հանում ենք, որպեսզի միսը կարմրի:
- Սառեցնում ենք, կտրատում և մատուցում հազարի թերթերով:
- Ահա և վերջ:
Նման ռուլետ խոզի մսից Դուք դեռ չեք փորձել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: