Ամանորյա տնակ
Բաղադրիչներ
- ալյուր - 1 կգ
- շաքարավազ - 200 գր
- մեղր - 250 գր
- կարագ - 200 գր
- ձու - 3 հատ
- սոդա - 1/2 թ/գ
- դարչին՝ աղացած - 1/4 թ/գ
- կոճապղպեղ (имбирь) - 1/4 թ/գ
- մեխակ - 1/4 թ/գ
- հիլ(кардамон) - 1/4 թ/գ
- Գլազուրի համար՝
- շաքարի փոշի - 180 գր
- հյութ կիտրոնի - 2 կաթիլ
- ձվի սպիտակուց - 1 հատ
Քայլերի հաջորդականություն
- Բոլոր համեմունքները խառնում ենք:
- Ալյուրը խառնում ենք սոդայի հետ:
- Մնացած բաղադրիչները՝ շաքարավազը, մեղրը, կարագը և ձուն լցնում ենք առանձին տարայի մեջ ու խառնում ենք առանց հարելու:
- Ավելացնում ենք ալյուրի ու սոդայի զանգվածը և լավ խառնում ենք:
- Ստացված առաձգական խմորը վերածում ենք գնդի, փաթաթում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով ու թողնում ենք սառնարանում 3 ժամ:
- Խմորը հանում ենք սառնարանից և մոտ 1 ժամ թողնում ենք սենյակային պայմաններում, ապա բացում ենք 0,5 սմ հաստությամբ 3 խմորաշերտ: Տրաֆարետները դնում ենք խմորաշերտի վրա:
- Խմորից փորձում ենք ստանալ տնակի հատվածները, ապա ձևավորում ենք փայտիկի օգնությամբ:
- Եփում ենք ջեռոցում 10-12 րոպե 170-180 աստիճան ջերմությամբ մինչև ոսկեգույն դառնան:
- Տնակի հատվածներն ամրացնելու համար ծայրերը հարթեցնում ենք քերիչի օգնությամբ:
- Պատրաստում ենք գլազուրը, որի համար անհրաժեշտ բաղադրիչները լցնում ենք տարայի մեջ ու հարում ենք 10 րոպե: Այնուհետև տարան ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով և 30 րոպե թողնում ենք սառնարանում:
- Պատուհանի փեղկեր կարելի է ստանալ ձողիկների միջոցով:
- Տնակը սկսում ենք հավաքել պատերից՝ ամրացնելով գլազուրի օգնությամբ:
- Քանի դեռ տնակի պատերը ամուր չեն, բաժակների միջոցով ստեղծում ենք հենման օբյեկտներ:
- Չորանալուց հետո դնում ենք տանիքը, որից հետո գլազուրով ձևավորում ենք:
Ահա և պատրաստ է մեր ամանորյա համեղ տնակը:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: