

- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 45 minutes
Ամանորյա տորթեր «Եղևնիներ»
Բաղադրիչներ
- Կրեմի համար՝
- շոկոլադ սպիտակ - 100 գր
- պանիր մասկարպոնե - 170 գր
- կարագ - 100 գր
- հյութ կիտրոնի - 1 ճ/գդ
- Ինչպես նաև`
- մարցիպան - 400 գր (կարմիր, սպիտակ)
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը ահա այս եղանակով:
Պատրաստի բիսկվիթը հովացնում ենք և բաժանում 7 սմ-անոց 12 շրջանների:
- Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք և հասցնում սենյակային ջերմաստիճանի: Այնուհետև կամաց-կամաց ավելացնում ենք մասկարպոնեն, հալեցրած կարագն ու կիտրոնի հյութը:
- Նախախատրաստում ենք կարմիր և սպիտակ մարցիպանը:
- Սպիտակ մարցիպանից պատրաստում ենք ձյունիկներ և աստղիկներ: Մենք ստանալու ենք 6 փոքր տորթ, իսկ յուրաքանչյուր համար անհրաժեշտ է` 2 մեծ, 2 մինջին և 2 փոքր չափսի ձյունիկներ 1 աստղիկ, 6 փոքր օղակ, փայտիկ և տերևներ (թողնում ենք 6-7 ժամ, որ չորանան):
- Հավաքում ենք եղևնին: Ձյունիկների և օղակների մեջ անցքեր ենք անում և վերջիններս ձյունիկ-օղակ հերթականությամբ շարում ենք փայտիկի վրա: Այդպես հավաքում ենք բոլոր ձյունիկներն ու օղակները, իսկ վերջում ամրացնում ենք փոքրիկ գնդիկ և աստղիկ: Թողնում ենք, որ եղևնիները չորանան:
- 2 փոքրիկ բիսկվիթները դնում ենք իրար վրա, կրեմ քսում և թողնում ենք մի քիչ սառչեն (12 բիսկվիթներից ստացվում են 6 բիսկվիթներ):
- Զգուշությամբ հագցնում ենք մարցիպանը:
- Ամրացնում ենք տերևները:
- Ամրացնում ենք եղևնիները:
- Ահա և վերջ:
Ամանորյա տորթեր «Եղևնիներ»… պատրաստում ենք միասին և վայելում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: