- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 45 minutes
Ամանորյա տորթ ”Կոներ”
Բաղադրիչներ
- Կրեմի համար՝
- պանիր մասկարպոնե - 250 գր
- շաքարի փոշի - 200 գր
- կարագ - 125 գր
- հյութ կիտրոնի - 1 թ/գդ
- վանիլին - 1 պտղունց
- Կոների համար`
- շոկոլադ սև - 200 գր
- խտացրած կաթ - 0,5 բանկա
- նուշ - 200 գր
- կարագ - 60 գր
- Ջնարակի համար`
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 130 գր
- ժելատին - 2 ճ/գդ
- կակաո - 60 գր
- շաքարավազ - 180 գր
- ջուր - 140 մլ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շոկոլադե բիսկվիթն ահա այս եղանակով:
Պատրաստում ենք կրեմը: Մասկարպոնեն, կարագը, շաքարի փոշին, վանիլինն ու կիտրոնի հյութը խառնում ենք: Բիսկվիթը երկու մասի ենք բաժանում, քսում ենք կրեմը և տեղափոխում սառնարան:
- Պատրաաստում ենք կոները: Շոկոլադը, կարագն ու խտացրած կաթը գոլորշու վրա հալեցնում ենք և խառնում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:
- Զանգվածը փակում ենք պոլիէթիլենային թաղանթով և 45 րոպեով թողնում սառնարանում: Եթե զանգվածը շատ է սառչում, հանում ենք:
- Այնուհետև օվալների ենք բաժանում, դնում յուղաթղթի վրա և տեղափոխում սառնարան:
- Նուշը երկու մասերի ենք բաժանում, զգուշությամբ մտցնում ենք օվալների մեջ, կոներ ձևավորում և տեղափոխում սառնարան:
- Պատրաստում ենք շոկոլադե ջնարակը: Ջուրը, շաքարավազը, կակաոն և սերուցքը մարմանդ կրակին եփում ենք 10 րոպե: Երբ զանգվածը եռում է, հանում ենք կրակից և ավելացնում 5 ճ/գդ ջրում թրջած ժելատինը և զանգվածը հասցնում 40 աստիճանի: Այնուհետև լցնում ենք բիսկվիթի վրա և տեղափոխում սառնարան մինչ ջնարակի սառչելը: Տորթը հանում ենք սառնարանից, զարդարում կոներով և ճյուղերով:
- Ահա և վերջ:
Ամանորյա տորթ «Կոներ»-ը հատկապես դուր կգա Ձեր մանուկներին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Xndrum em aseq 26 kam 28 sm tramagcov dzevamani mej biskviti hamar ogtagorcvox baxadrichneri qanaky
Բարև Ձեզ, բոլոր բաղադրիչները 50 գր-ով ավելացրեք 🙂
Բարև ձեզ, կասեք որ ապրանքանիշի սերուցքը օգտագործեմ, շնորհակալություն։