- Yield: 3-4 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Ամանորյա տորթ – մուսս ”Fantasy”
Բաղադրիչներ
- Մուսսի համար`
- կաթ - 130 գր
- ժելատին - 5 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 220 գր
- շոկոլադ սև - 150 գր
- Հաղարջի մուսսի համար`
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 130 գր
- շաքարավազ - 50 գր
- ժելատին - 9 գր
- հաղարջ սև - 200 գր (սառեցրած)
- Նուշի բիսկվիթի համար`
- շաքարավազ - 15 գր
- ալյուր - 35 գր
- ալյուր նուշի - 35 գր
- բուսայուղ - 1 ճ/գդ
- շաքարի փոշի - 60 գր
- ձվի սպիտակուց - 2 հատ
- ձու - 2 հատ
- Սպիտակ շոկոլադե մուսսի համար`
- գլյուկոզա - 10 գր
- ժելատին - 6 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 գր
- շոկոլադ սպիտակ - 130 գր
- կաթ - 70 գր
- Ջնարակի համար`
- կաթ - 2 ճ/գդ
- կարագ - 40 գր
- շոկոլադ սև - ըստ ճաշակի
- շոկոլադ սպիտակ - 80 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Ալյուրը, շաքարի փոշին, նուշի ալյուրը լավ խառնում ենք:
- Սառը սպիտակուցները լավ հարում ենք, այնուհետև 3 անգամից ավելացնում շաքարավազն ու կրկին լավ հարում: Տեղափոխում ենք սառնարան:
- Մեկ այլ ամանի մեջ հարում ենք ձվերը, ավելացնում ալրային զանգվածն ու բուսայուղը: 6-8 րոպե լավ հարում ենք:
- Զանգվածի մեջ զգուշությամբ լցնում ենք սպիտակուցային զանգվածը և խառնում:
- Ստացվում է շատ եթերային զանգված:
- Բիսկվիթը թխում ենք նախօրոք 220 աստիճան տաքացրած ջեռոցում 12-15 րոպե:
- Պատրաստում ենք հաղարջի մուսսը: Սերուցքը լավ հարում ենք:
Հաղարջը բլերդերով խյուսի ենք վերածում և անցկացնում մաղով: Զանգվածին շաքարավազ և նախօրոք 2 ճ/գդ ջրում թրջած ժելատին ենք ավելացնում: Միջին ուժգնության կրակին տաքացնում ենք` անընդհատ խառնելով: Ստանում ենք համասեռ զանգված, որը պետք է հասցնենք սենյակային ջերմաստիճանի և ավելացնենք հարած սերուցքը:
Մուսսը լցնում ենք թաղանթապատ 18 սմ տրամագծով ձևամանի մեջ և տեղափոխում սառցախցիկ, մինչև լիովին սառչի:
- Պատրաստում ենք սպիտակ շոկոլադե մուսսը: Կաթը խառնում ենք գլյուկոզայի հետ (եթե գլյուկոզա չունենք, կարող ենք ժելատինի քանակությունը 1-2 գր-ով ավելացնել) և հասցնում եռման: Անմիջապես լցնում ենք սպիտակ շոկոլադը և նախօրոք սառը ջրում թողած ժելատինը:
- Խառնում ենք մինչև ստանանք համասեռ զանգված, հասցնում սենյակային ջերմաստիճանի և ավելացնում 150 գր սերուցքը: 1/3 մասը լցնում ենք պոլիէթիլենային թաղանթով պատված 20 սմ տրամագիծ ունեցող ձևամանի մեջ և 15-20 րոպեով տեղափոխում սառցախցիկ:
- Երբ մուսսը սառչում է, հանում ենք ձևամանը, վրան զգուշությամբ դնում ենք հաղարջի մուսսը: Ձևամանը կրկին հագցնում ենք և լցնում մնացած սպիտակ մուսսը: Տեղափոխում ենք սառցախցիկ:
- Պատրաստում ենք սև շոկոլադի մուսսը: Կաթը եռացնում ենք, լցնում ենք շոկոլադը և թրջած ժելատինը:
- Զգուշությամբ խառնում ենք, հասցնում սենյակային ջերմաստիճանի և ավելացնում հարած սերուցքը:
- 22 սմ տրամագծով ձևամանի մեջ դնում ենք բիսկվիթը և ցանկության դեպքում տոգորում օշարակով (2 ճ/գդ ջուր, 1 ճ/գդ շաքարավազ և 1 ճ/գդ. կոնյակ):
Բիսկվիթի վրա լցնում ենք շոկոլադե մուսսի 1/3 մասը և տեղափոխում սառնարան: Երբ սառչում է, ձևամանը քանդում ենք և զգուշությամբ դնում սպիտակ շոկոլադե և հաղարջի մուսսերը, ձևամանը փակում ենք և կրկին լցնում սև շոկոլադե մուսսը: Տեղափոխում ենք սառնարան մինչև սառչելը:
- Պատրաստում ենք ջնարակը: Բոլոր բաղադրիչները դնում ենք կրակին և տաքացնում մինչև համասեռ զանգվածի ստացումը:
Թխվածքը կարող ենք այդպես մատուցել, կամ լրացուցիչ զարդարել ջնարակով, փշրանքներով կամ կրեմով: Կրեմի համար անհրաժեշտ է սպիտակ շոկոլադը, կարագն ու կաթը եռացնել, հովացնել և խառնել ջնարակի հետ:
- Ահա և վերջ:
Ամանորյա տորթ – մուսս ”Fantasy” … խոսքերն ավելորդ են 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
barev dzes knerek dzes mi xndrank unem indz karoxek tal xaladeci recept
Բարև Ձեզ Մանան ջան, ահա խնդրեմ՝
http://www.cooks.am/%D5%AD%D5%B8%D5%AC%D5%B8%D5%A4%D5%A5%D6%81/
knereq mi ban xndrem indz aladiner recapt kuxarkeq
Բարև Ձեզ, ահա խնդրեմ ալադիների բաղադրատոմսեր՝
http://www.cooks.am/?s=+%D5%A1%D5%AC%D5%A1%D5%A4%D5%AB&Submit=Search+Site
Շատ համէղ էր շնորհակալություն այսպիսի տորթ պատրաստելու համար
Մենք ընտանիքով համտեսել ենք ձեր ամանորյա տորթը եւ հավանել էնք