- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 15 minutes
Ամերիկյան բեյգլներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ջուրը լցնում ենք հարիչի բաժակի մեջ։ Վրան լցնում ենք աղը, խմորիչն ու ինվերտային օշարակը։ Խառնում ենք այնքան մինչև լուծվի։
- Մաս առ մաս ալյուր ենք ավելացնում և ոչ շատ պինդ խմոր հունցում։ Եթե կոմբայնով ենք հունցում, ուրեմն անհրաժեշտ է ցածր արագության վրա 4 րոպե հունցել, այնուհետև 5 րոպե` միջին արագության վրա հունցել։
- Խմորը պետք է հարթ լինի։ Խմորը 9 մասի ենք բաժանում։
- Սրբիչով ծածկում ենք և թողնում ենք 10 րոպե հանգստանա։ Այնուհետև յուրաքանչյուր մասից 23-25 սմ երկարությամբ երշիկ ենք ձևավորում։ Ծայրերը միացնում ենք իրար այնպես, որ մեջտեղում 3 մատի չափով անցք մնա։
- Այնուհետև բեյգլները հանգիստ ենք թողնում։ Իրականում պետք է այն 6-8 ժամով սառնարանը տեղափոխել, բայց եթե շտապում ենք կարող ենք մի քանի ժամով սառցարանի մեջ դնել։
Մեծ կաթսայի մեջ 2 լիտր ջուրը հասցնում ենք եռման աստիճանի, ավելացնում ենք մեղրը, խառնում և կրակի տակը իջեցնում։ Մեկ առ մեկ ջրի մեջ ենք դնում բեյգլները և յուրաքանչյուր կողմից 20 վայրկյան խաշում։
- Ջրի միջից հանում ենք և դնում սրբիչի վրա, որպեսզի այն ավելորդ խոնավությունն իր մեջ քաշի։ Տեղափոխում ենք յուղաթղթով տապակի մեջ և վրան ըստ ցանկության տարբեր համեմունքներ ցանում։
- Այնուհետև տապակը տեղափոխում ենք նախապես մինչև 260 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 15 րոպե թխում` մինչև ոսկեգույն կեղև կապի։
Բարի ախորժակ։
Շատ ավելի համեղ կլինի, եթե բեյգլները մատուցենք թարմ և տաք վիճակում կարագի հետ: Նշված բաղադրիչներից 9 հատ 12 սմ տրամագծով բեյգլներ են ստացվում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
isk pryanikner chuneq
Ցավոք դեռ չունենք այդ բաղադրատոմսը 🙂
konfeti chuneq
Ինչ կոնֆետի մասին է խոսքը, Անի ջան?
инч э инвертаин ошарако ев инчпес дзерк берел
Բարև Ձեզ հարգելի Աստղիկ: Ահա այստեղ կարող եք կարդալ ինվերտային օշարակի մասին՝
http://www.cooks.am/ingredients/%D5%AB%D5%B6%D5%BE%D5%A5%D6%80%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D6%85%D5%B7%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF/