- Yield: 1 օր անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 15 minutes
Ամերիկյան ջեմ «Monkey Butter»
Բաղադրիչներ
- բանան - 5 հատ
- անանաս - 850 գր (թարմ կամ պահածոյացրած)
- կոկոսի քերուկ - 25 գր
- հյութ կիտրոնի - 1-2 հատ
- շաքարավազ - 320 գր
Քայլերի հաջորդականություն
- Բանանները մաքրում ենք և կտրատում:
- Անանասը նույնպես կտրատում ենք, հեղուկի հետ միասին լցնում կաթսայի մեջ:
- Լցնում ենք նաև կոկոսի քերուկը:
- Սկզբում լցնում ենք 320 գր շաքարավազ, հետո ըստ ճաշակի ավելացնում:
- Լցնում ենք 1-2 կիտրոնի թարմ քամած հյութը: Բոլոր բաղադրիչները կաթսայում խառնում ենք և հաճախակի խառնելով հասցնում եռման: Կրակը թուլացնում ենք ու եփում 10 րոպե:
- Այնուհետև բլենդերով տրորում ենք, դարձնում համասեռ զանգված ու եփում մինչև անհրաժեշտ չափով խտանալը: Լցնում ենք մանրէազերծված բանկաների մեջ և պահում սառնարանում՝ առավելագույնը մեկ ամիս:
Ամերիկյան ջեմ պատրաստելու բաղադրատոմսն այսքանով չի սահմանափակվում: Համն ավելի հետաքրքիր դարձնելու համար կարելի է մանգո ավելացնել
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: