

Անանուխով լիմոնադ
Քայլերի հաջորդականություն
- Անանուխի պոչերը հեռացնում ենք ու մանր կտրատում։
- Կիտրոնը հյութը քամում ենք։
- Ջրով լի կաթսայի մեջ լցնում ենք անանուխն ու կիտրոնի կեղևը։
- Կաթսան դնում ենք կրակի վրա և ավելացնում ենք շաքարավազը, հասցնում ենք եռման աստիճանի ու 2-3 րոպե եփում ենք թույլ կրակի վրա։
- Ստացված հեղուկը սառեցնում ու քամում ենք։ Ավելացնում ենք կիտրոնի հյութն ու թողնում ենք, որ սառչի։
- Անանուխով լիմոնադը մատուցում ենք անանուխի փոքրիկ ճյուղով ու սառույցի խորանարդիկներով։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: