- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 10 minutes
Անանուխով սոուս մսի համար
Բաղադրիչներ
- անանուխ - 40 գր
- համեմ - 40 գր
- քացախ գինու - 1 թ/գդ (սպիտակ)
- շաքարավազ - 1 թ/գդ
- հյութ կիտրոնի - 0,5 կիտրոն
- բուսայուղ - 100 մլ
- ջուր - 25 մլ (սառը)
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 6: Ներկայացնում ենք 5 րոպեում արագ պատրաստվող սոուս, որը շատ հարմար է գառան միսը համեմելու համար։ Տավարի և խոզի վրա էլ կարող ենք քսել։
Համեմի և անանուխի տերևները դնում ենք բլենդերի բաժակի մեջ, ավելացնում ենք մնացած բաղադրիչները։
- Բլենդերով հարում ենք այնքան մինչև միասեռ զանգված ստանանք։
- Մատուցում ենք։
Ի դեպ, եթե համեմ չեք սիրում կարող եք դրա փոխարեն նույն քանակությամբ անանուխ ավելացնել։ Շատ համեղ սոուս մսի համար, որը պետք է անպայման փորձել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: