- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 35 minutes
Անանուխով փանքեյք շոկոլադով
Բաղադրիչներ
- ալյուր - 250 գր
- եղեգնաշաքար - 1,5 ճ/գդ
- փխրեցուցիչ - 1,5 թ/գդ
- սոյայի սոուս - 2 ճ/գդ
- ձու - 1 հատ
- կարագ - 2 ճ/գդ
- վանիլին - 0,5 թ/գդ
- սննդի գունանյութ - ըստ ճաշակի (կանաչ)
- շոկոլադ սև - 3/4 բաժակ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 մլ
- շաքարի փոշի - 3 ճ/գդ
- պաղպաղակ - ըստ ճաշակի
- անանուխ - զարդարելու համար
- ձիթայուղ - տապակին քսելու համար
- Պախտայի համար՝
- հյութ կիտրոնի - 2 ճ/գդ
- կաթ - 200 մլ
- Անանուխի օշարակի համար՝
- անանուխ - մի քանի ճյուղ
- ջուր - 200 մլ
- օղի - 1-2 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար պետք է պատրաստենք պախտան: Վերցնում ենք մի բաժակ կաթ, տաքացնում ենք և ավելացնում 2 ճ/գդ կիտրոնի հյութ կամ քացախ և կես ժամ թողնում սենյակային ջերմաստիճանում:
- Պատրաստում ենք անանուխի օշարակը: Անանուխը մանր կտրատում ենք, կեսը գդալով տրորում ու վրան մի քանի գդալ եռման ջուր և օղի լցնում, այնուհետև նորից տրորում ենք և թողնում գոլանա:
- Խառնում ենք չոր բաղադրիչները, ավելացնում պախտան, ձուն, սոյայի սոուսը և հալեցրած կարագը: Ավելացնում ենք 2-3 ճ/գդ ալյուր:
Ավելացնում ենք կտրատած անանուխը, անանուխի օշարակը, վանիլինը և կանաչ գունանյութը (ըստ ցանկության): Խառնում ենք, ավելացնում շոկոլադն ու նորից խառնում: Խմորը պատրաստ է:
- Փանքեյքերը թխում ենք տաք թավայի մեջ՝ թավան նախապես պատելով ձիթայուղով: Թխել պետք է միջին ուժգնության կրակին` կափարիչը բաց վիճակում: Հենց որ մի կողմը թխվում է, փանքեյքը շրջում ենք:
- Այս ընթացքում կարելի է միաժամանակ սերուցքն ու շաքարավազը հարել, որպեսզի ստացվի քաղցր ու թանձր զանգված:
Մատուցում ենք հարած սերուցքի հետ, ցանկության դեպքում կարելի է ավելացնել պաղպաղակ:
- Զարդարում ենք անանուխով ու շոկոլադով:
Անանուխի համ ու հոտով փանքեյք , որը կարելի է վայելել որպես նախաճաշ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: