- Prep Time: 10 minutes
- Cook Time: 10 minutes
Անգլիական կրեմ դարչինով
Բաղադրիչներ
- ձվի դեղնուց - 11 հատ
- սերուցք (յուղայնությունը՝ 10%) - 800 գր
- շաքարավազ - 200 գր
- վանիլային շաքար - 2 ճ/գ
- դարչին - 2 շերտ
- աղ ծովի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստելուց առաջ ձուն նախօրոք հանում ենք սառնարանից ու թողնում սենյակային պայմաններում, ապա լցնում ենք առանձին տարայի մեջ ու մի քիչ աղ ենք ավելացնում։
Դարչնի շերտիկը բռնում ենք աքցանով ու 30-40 վայրկյան կրակայրիչով, ապա բաժանում ենք մի քանի մասի ու հարվածում ենք որևէ ծանր առարկայով։
- Սերուցքը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք վանիլային շաքարն ու 100 գր սովորական շաքարավազը, ապա մանրացրած դարչինը։ Այս խառնուրդը դնում ենք կրակի վրա ու խառնում՝ հասցնելով եռման աստիճանի։ Այնուհետև հանում ենք կրակի վրայից, կաթսան փակում ենք կափարիչով ու 15 րոպե թողնում ենք, որ հանգստանա, որից հետո հեռացնում ենք դարչնի կտորները։
- Դեղնուցները հարում ենք մնացած շաքարավազի հետ ջերմակայուն կաթսայի մեջ։ Դարչնային սերուցքը կրկին տաքացնում ենք ու հասցնում եռման աստիճանի։ Շարունակում ենք հարել դեղնուցներն ու այդ զանգվածին ավելացնում ենք սերուցքային զանգվածի ¼ մասը։ Երբ այն դառնում է միասեռ, ավելացնում ենք ևս ¼, ապա՝ մնացածը։
- Ստացված զանգվածով լի տարան դնում ենք ջրով լի կաթսայի մեջ, եփում ենք՝ խառնելով փայտե գդալով մինչև պնդանա։ Պատրաստ լինելուց հետո լցնում ենք մեկ այլ տարայի մեջ ու ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով։ Թողնում ենք, որ հանգստանա ու սառչի, ապա մատուցում ենք։
Անգլիական կրեմը կարելի է մատուցել մրգերի հետ։ Բարի վայելում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: