Անգլիական պիրոգ
Բաղադրիչներ
- միս տավարի - 3 կտոր
- գազար - 2 հատ
- կանաչ սիսեռ - 1.5 բաժակ
- ալյուր - 1 բաժակ
- պանիր - ըստ ճաշակի
- կարտոֆիլ - 6 հատ
- կաթ - 0,5 բաժակ
- ձու - 3 հատ
- սոխ - 2 հատ
- գինի սպիտակ - 100 մլ
- չաման - 1 թ/գ
- պատրաստի շերտավոր խմոր - 1 տուփ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Նախապատրասում ենք անհրաժեշտ բաղադրիչները:
- Սոխն ու գազարը մանր կտրատում ենք, 3 րոպե տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ: Հետո ավելացնում ենք միսը, կարագապատում ենք, ապա համեմում ենք աղով, պղպեղով ու չամանով՝ շարունակելով տապակել ևս 3 րոպե: Տապակի մեջ ավելացնում ենք կանաչ սիսեռը, իսկ մեկ րոպե անց՝ սպիտակ գինին: Տապակում ենք 10 րոպե միջին կրակի վրա: Այնուհետև ավելացնում ենք 0,3 բաժակ ալյուր, լավ խառնում ենք, համեմում ենք աղով և տապակում ենք ևս 3-5 րոպե:
- Այժմ պատրաստում ենք խմորաշերտերը: 2 ձուն, 0,5 բաժակ կաթը, աղը և 0,7 բաժակ ալյուրը խառնում ենք, ապա փորձում ենք ստանալ նրբաշերտեր:
- Պատրաստում ենք կարտոֆիլի խյուսը: Այնուհետև նրբաշերտերը դնում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթի վրա, ավելացնում ենք 2-3 ճ/գ կարտոֆիլային խյուս, 1 կտոր տավարի միս, ապա՝ նախօրոք պատրաստած միջուկը:
Նրբաշերտերը ծրարի նման փաթաթում ենք, ապա ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով ու 1 ժամ 20 րոպե թողնում ենք սառնարանում:
- Քառակուսու նման բացում ենք շերտավոր խմորը, այնուհետեև ավելացնում ենք քերած պանիրը:
- Նրբաշերտը դնում ենք շերտավոր խմորի վրա:
- Ծայրերն ամրացնում ենք, պատում ենք դեղնուցով, ապա 20 րոպե թողնում սառնարանում:
- Այնուհետև հանում ենք սառնարանից, ամրացնում ենք բոլոր կողմերից, նորից պատում ենք դեղնուցով, կտրվածքներ ենք անում ու եփում 35-40 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Պատրաստ է մեր անգլիական պիրոգը:
Մատուցում ենք տաք վիճակում: Բարի ախորժակ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: