

- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 20 minutes
Անգլիական պիրոգ ՛՛Banoffee pie՛՛
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 250 գր (փխրուն)
- կարագ - 150 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 400 մլ
- բանան - 3-4 հատ
- խտացրած կաթ եփված - 325 մլ
- շաքարի փոշի - 1 ճ/գդ
- սուրճ լուծվող - 1 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 4-6: Թխվածքաբլիթները բլենդերով փշրում ենք (կամ ձեռքերով), վրան հալեցրած կարագ ենք լցնում և խառնում ենք մինչև համասեռ դառնա։ Այնուհետև լցնում ենք 24 սմ տրամագծով բացվող ձևամանի մեջ և բաժակի տակով լավ սեղմում ենք։ Այնուհետև ձևամանը տեղափոխում ենք մինչև 170 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 10-15 րոպե թխում ենք, որպեսզի չորանա։ Պատրաստի պիրոգը ամբողջությամբ սառեցնում ենք։
- Եփած խտացրած կաթը լցնում ենք պիրոգի վրա և հավասարապես տարածում ենք։ Բանանները երկայնքով մեջտեղից կտրում ենք և շարում խտացրած կաթի վրա։
- Սերուցքը մի քանի րոպե հարում ենք, ավելացնում ենք սուրճն ու շաքարի փոշին և շարունակում ենք հարել, մինչև փափուկ փրփուր ստանանք։ Հարած սերուցքը լցնում ենք բանանի շերտի վրա, մակերևույթը հավասարեցնում ենք և առնվազն 2 ժամով սառնարանն ենք տեղափոխում։
- Սառնարանից հանում ենք, սուր դանակով ձևամանի կողքերով անցկացնում ենք և ձևամանը բացում։
Ստացանք շատ համեղ պիրոգ, որն անհապաղ համտեսել է պետք։ Լավ կլինի այն սուրճի կամ թեյի հետ մատուցել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: