

Ապուր Խարչո՝ տնական ձևով
Բաղադրիչներ
- արգանակ տավարի մսի - 4-5 լ
- կարտոֆիլ - 3-4 հատ
- բրինձ - 1 բաժակ
- սոխ - 2 գլուխ
- սխտոր - 5 ատամիկ
- սացեբելի սոուս - 4 ճ/գ
- խմելի սունելի - 2 թ/գ
- պղպեղ կարմիր - 1-2 թ/գ
- դափնու տերև (лавровый лист) - 2 հատ
- աղ
- մաղադանոս
- սամիթ
Քայլերի հաջորդականություն
- Եփում ենք մսի արգանակը, ավելացնում ենք դափնու տերև, սև հատիկավոր պղպեղ: Կարտոֆիլը ոչ շատ խոշոր չափերով կտրատում ենք:
- Կարտոֆիլը լցնում ենք արգանակի մեջ և եփում ենք:
- Բրինձը լվանում ենք, ապա լցնում արգանակի մեջ ու եփում:
- Սոխը կտրատում և տապակում ենք առանձին տապակի մեջ:
- Քանի դեռ սոխը տապակվում է, վրան լցնում ենք սացեբելի սոուս, խառնում ենք՝ հասցնելով եռման աստիճանի, ապա կրակը ցածրացնում ենք:
- Այնուհետև ավելացնում ենք խմելի սունելի:
- Ավելացնում ենք կարմիր պղպեղ:
- Լավ խառնում ենք, ապա ստացված զանգվածը լցնում ենք արգանակի մեջ ու եփում 5 րոպե:
- Ճզմիչով անցկացրած սխտորը ավելացնում ենք ապուրի մեջ:
- Մաղադանոսն ու սամիթը լավ կտրատում ենք ու ավելացնում ապուրի մեջ:
Բարի ախորժակ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: