- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 40-45 minutes
Ապուր հավի մսի գնդիկներով
Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 2 հատ
- գազար - 1 հատ
- սոխ - 1 գլուխ
- կարագ - 40 գր
- ոլոռ - 100 գր (թարմ կամ սառեցրած)
- արգանակ հավի մսի - 1,5 լ
- հավի միս - 300 գր (խճողակ)
- ձու - 1 հատ
- սպիտակաձավար - 3 ճ/գդ
- դափնու տերև (лавровый лист) - 1 հատ
- սխտոր - մի պճեղ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- պապրիկա - ըստ ճաշակի
- մշկընկույզ (мускатный орех) - ըստ ճաշակի
- սամիթ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Սոխը մանր կտրատում ենք, ճաշի համար նախատեսված կաթսայի մեջ մի կտոր կարագ հալեցնում ու սոխի կեսը տապակում մինչև ոսկեգույն դառնալը:
Ավելացնում ենք հավի արգանակը: Կարտոֆիլն ու գազարը կտրատում ենք, ավելացնում արգանակի մեջ: Կաթսայի մեջ ենք լցնում դափնու տերևը և պղպեղ, աղ ու պապրիկա ավելացնում:
- Քանի դեռ բանջարեղենը եփվում է, պատրաստենք մսագնդիկները: Հավի խճողակին ավելացնում ենք մնացած սոխը և ճզմում սխտորը: Ավելացնում ենք մի քիչ մշկընկույզ, աղ, պղպեղ, պապրիկա, մանր կտրատած սամիթ, ձու և լավ խառնում ենք:
- Հետո խճողակին ավելացնում ենք 3 ճ/գդ սպիտակաձավար և թաց ձեռքերով փոքրիկ գնդիկներ ձևավորում:
- Երբ բանջարեղենն արդեն գրեթե պատրաստ է, ապուրի մեջ ավելացնում ենք աղ ու պղպեղ և մսագնդիկները գցում ենք մեջը:
Երբ մսագնդիկները սկսում են լողալով բարձրանալ վերև, ավելացնում ենք ոլոռը, եփում ևս 5 րոպե և կրակի տակն անջատում:
- Բարի ախորժակ:
Ահա և վերջ, հավի մսի գնդիկներով համեղ ապուրը պատրաստ է: Կարող ենք վայելել այն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Hamex er!!!