- Yield: Անմիջապես
- Prep Time: 25-30 minutes
- Cook Time: 35-40 minutes
Ապուր մսային գնդիկներով
Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 500 գր
- միս տավարի (աղացած) - 300 գր
- սոխ - 1 գլուխ
- գազար - 1 հատ
- պաստա - 80 գր
- սպիտակաձավար - 2 ճ/գդ
- դափնու տերև (лавровый лист) - 2 հատ
- մաղադանոս - 2-3 ճյուղ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- ջուր - 2 լ
Քայլերի հաջորդականություն
- Միսը համեմում ենք աղով և պղպեղով, ավելացնում ենք սպիտակաձավրն ու լավ խառնում: Ձեռքի մեջ հունական ընկույզի չափ գնդիկներ ենք ձևավորում (ստացվում է մոտ 25 հատ):
- Սոխը մաքրում ենք և մանր կտրատում:
- Գազարը մաքրում ենք և անցկացնում խոշոր քերիչով:
- Կարտոֆիլը մաքրում ենք և խորանարդիկներով կտրատում:
- Կաթսայի մեջ 2 լ ջուր ենք լցնում և հասցնում եռման աստիճանի: Կարտոֆիլը լցնում ենք եռացող ջրի մեջ, ավելացնում ենք սոխը, իսկ վերջում լցնում ենք գազարը:
- Զանգվածը հասցնում ենք եռման աստիճանի, աղ և պղպեղ ենք անում, ավելացնում ենք դափնու տերևը և ֆրիկադելկաները հատ առ հատ լցնում եռացող ապուրի մեջ: 15-25 րոպե (կախված ֆրիկադելկաների չափից) եփում ենք:
- Ավելացնում ենք վերմիշելը և եփում ենք այնքան, ինչքան նշված է վերմիշելի տուփի վրա:
- Ավելացնում ենք մանր կտրատած մաղադանոսը և կրակի տակն անջատում:
- Բարի ախորժակ:
Այսպիսով, պատրաստեցինք շատ համեղ ապուր մսային գնդիկներով, որը շատ համեղ է և հագեցնող 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: