- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 30-35 minutes
Ապուր մսային գնդիկներով և կանաչիով
Այս ապուրի առանձնահատկությունն այն է, որ ավանդական ապուրին հաղորդում ենք Մերձավոր Արևելքին բնորոշ երանգներ՝ ավելացնելով համեմունքներ, թարմ անանուխ ու լայմ:
Բաղադրիչներ
- Մսագնդիկների համար՝
- միս տավարի (աղացած) - 450 գր (կամ խառը)
- սոխ - 1 գլուխ
- սխտոր - 4 պճեղ
- անանուխ - ըստ ճաշակի
- քրքում - 1 թ/գդ
- աղ - 1 թ/գդ
- պղպեղ սև - 1 թ/գդ
- Ապուրի համար՝
- արգանակ հավի մսի - 3 լ
- սոխ - 1 գլուխ
- սխտոր - 0,5 պճեղ
- ձիթայուղ - 1-2 ճ/գդ
- քրքում - 1 թ/գդ
- լայմ - 1-2 հատ
- սպանախ - մի քանի ճյուղ
- համեմ - մի քանի ճյուղ
- սոխ կանաչ - մի քանի ճյուղ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Աղացած միսը խառնում ենք մանրացրած սոխի, սխտորի ու անանուխի հետ և ավելացնում համեմունքները: Հունցում ենք, մինչև ստանանք համասեռ զանգված և 20-30 րոպեով տեղափոխում ենք սառնարան:
- Այդ ընթացքում պատրաստում ենք ապուրը: Արգանակը տաքացնում ենք: Առանձին կաթսայի մեջ տաքացնում ենք ձիթայուղը, մանրացրած սոխը տապակում այնքան, մինչև թափանցիկ դառնա: Կրակը թուլացնում, հասցնում ենք միջին ուժգնության, ավելացնում ենք կտրատած սխտորն ու շոգեխաշում ևս 2-3 րոպե: Ավելացնում ենք պղպեղն ու քրքումը, խառնում ու շոգեխաշում 2-3 րոպե: Լցնում ենք արգանակը, հասցնում եռման, կրակը թուլացնում, հասցնում նվազագույնի և եփում 10 րոպե:
- Այդ ընթացքում ձեռքերը թրջում ենք և խճողակից պատրաստում 2-3 սմ տրամագծով մսագնդիկներ: Մսագնդիկները լցնում ենք արգանակի մեջ և մարմանդ կրակին եփում 12 րոպե: Առաջացած փրփուրը հավաքում ենք ու թափում:
Եփված մսագնդիկները սկսում են լողալ ապուրի մակերևույթին: Դրանից հետո գցում ենք կտրատած սպանախը, եփում ենք ևս 1-2 րոպե: Լցնում ենք համեմի ու սոխի կեսը, ճզմում լայմի հյութը:
- Ապուրին աղ ենք ավելացնում, համը ստուգում ու մի քանի րոպե թողնում, որ թրմվի: Ապուրը մատուցում ենք թարմ համեմով ու սոխով:
Ինչպես նկատեցիք, պատրաստեցինք ապուր մսային գնդիկներով ու կանաչիով, առանց որևէ այլ բաղադրիչի: Եթե ուզում եք, որ ապուրն ավելի հագեցնող լինի, ապա կարող եք ավելացնել նախօրոք խաշած սիսեռ կամ լափշա 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: