- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 15-20 minutes
Աջարական խաչապուրի
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար այդ թվում նաև խմորիչը: Խմորը ծրարի տեսքով չորս կողմից ծալում ենք։ 1 ժամվա ընթացքում այս գործընթացը (20 րոպեն մեկ ծալում ենք) 3 անգամ կրկնում ենք։ Վերջին անգամ ծալելուց հետո խմորը դնում ենք կափարիչով տարայի մեջ և տեղափոխում ենք սառնարանը, որտեղ այն 5 օր կարող ենք պահել։ Խաչապուրին թխելուց 1,5 ժամ առաջ խմորը սառնարանից հանում ենք, 200-ական գրամներով 10 գունդ ենք գնդում, սննդային թաղանթով ծածկում ենք և 1,5 ժամ սենյակային ջերմաստիճանում հանգիստ ենք թողնում։
- Հանգստացած խմորը ձեռքով ուղղանկյունաձև բացում ենք, այնուհետև ուղղանկյան երկար կողմից եզրերը ոլորում ենք, իսկ վերջավորությունները 3-4 սմ չափով սեղմում ենք, այժմ նավակը ուղղում ենք, որպեսզի միջուկը լցնենք։
Պատրաստում ենք միջուկը։ Պանիրները քերիչով անցկացնում ենք կամ ձեռքով փշրում, խառնում ենք իրար, ավելացնում ենք ալյուրը, ջուրն ու ձուն։ Լավ խառնում ենք և միջուկը լցնում խաչապուրիի վրա։ Կարևոր է միջուկը չափից շատ չլցնել, որպեսզի այն դուրս չգա միջից։ Խաչապուրին պատրաստ լինելուց 3 րոպե առաջ, կարող ենք ձվի դեղնուց լցնել խաչապուրիի մեջտեղում։
- Թխում ենք նախապես մինչև 250 աստիճան տաքացրած ջեռոցում` 15-20 րոպե։ Շատ կարևոր է ջեռոցը 30 րոպե առաջ տաքացնել։ Բարի ախորժակ:
Այսպիսով, շատ համեղ աջարական խաչապուրի, որը լավ նախաճաշ է ամբողջ ընտանիքի համար 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Xmor@ patrasteluc heto karox enq anmijapes txel xachapurin aranc sarnaran@ dnelu?
Karox enq anmijapes txel aranc sarnaran texapoxelu?