

- Prep Time: 10 minutes
- Cook Time: 10 minutes
Արագ ռուլետ
Բաղադրիչներ
- շաքարավազ - 55 գր
- ալյուր - 55 գր
- աղ - 1 պտղունց
- ձու - 2 հատ
- փխրեցուցիչ - 2 թ/գ
- ջեմ - 5 ճ/գ
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Խառնել ալյուրը, շաքարավազը, աղը և փխրեցուցիչը։
- Ավելացնել ձուն և հարել այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված։
- Այնուհետև ձեթապատել յուղաթուղթը, լցնել խմորն ու հավասար տարածել։ Թխել 6 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում, մինչև խմորի արտաքին շերտը դառնա ոսկեգույն։
- Քանի դեռ խմորը ջեռոցում է, ջեմը լցնել ջերմակայուն ամանի մեջ ու թեթև եռացնել։ Ապա հանել կրակի վրայից։ Խմորը դուրս բերել ջեռոցից, հեռացնել թուղթը և ջեմը հավասարապես տարածել խմորի վրա, որից հետո ռուլետի ձև տալ տաք վիճակում։ Խմորը սառելու դեպքում այն ավելի դժվար կլինի ձևափոխել։
Ահա և պատրաստ է մեր ռուլետը։ Ցանկության դեպքում կարելի է վրան շաղ տալ շաքարի փոշի կամ զարդարել հատապտուղներով։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev dzez shnorhakalutyun baxadratomsi hamar ,t ele em ev shat hamexe stacvel?
Սիրելի Սիլվա, ուրախ ենք, որ համեղ է ստացվել: 🙂