- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Արևելյան կոտլետներ
Բաղադրիչներ
- միս տավարի (աղացած) - 900 գր
- լոլիկ չերրի - 5 հատ
- սոխ կանաչ - մի քանի ճյուղ
- սոխ - 1 գլուխ
- սխտոր - 1 պճեղ
- հաց սպիտակ - 2 կտոր
- աղ - ըստ ճաշակի
- սպիտակաձավար - 2 ճ/գդ
- թեյ սև - 2 հատ
- ջուր - 250 մլ
- մաղադանոս - մի քանի ճյուղ
Քայլերի հաջորդականություն
- Աղացած միսը կարող ենք վերցնել նաև հավի և խոզի:
Մսի մեջ լցնում ենք ճզմած սխտորը, կեղևազրկած և մանրացրած լոլիկները, աղն ու պղպեղը:
250 մլ ջրում եռացնում ենք թեյը և լցնում հացի կտորների վրա:
- Մսի վրա լցնում ենք քերիչով անցկացրած սոխը և ավելացնում սպիտակաձավարը: Կանաչ սոխն ու մաղադանոսը մանր կտրատում ենք, ավելացնում հացն ու թեյը և լցնում խճողակի մեջ:
- Ձևավորում ենք կոտլետներ և տապակում ոչ մեծ քանակությամբ բուսայուղի մեջ:
- Ահա և վերջ:
Նման արևելյան կոտլետներ Դուք դեռ չեք փորձել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk inchu tey??
Arajin angam em lsum tey,hetaqrqir e imanal parchary ev aravelutyuny.shnorhakalutyun
Բարև Ձեզ: Թեյն այստեղ ջրին յուրահատուկ համ է հաղորդում, նրանով պատրաստված կոտլետները նույնպես շատ հագեցած համ են ունենում 🙂
ես չհասկացա երբ գրած էր երկու հատ այսինքն թուփն երկու հատ այո
Բարև Ձեզ, Հասմիկ ջան, կոնկրետ ո՞ր հատվածն էր անհասկանալի, խնդում ենք ասեք, և մենք մանրակրկիտ կբացատրենք 🙂