- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 20-25 minutes
Բազմաշերտ գունավոր տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 4 հատ
- Էգգ նոգ - 1/2 բաժակ
- վանիլին - 1/2 թ/գդ
- ալյուր - 1 բաժակ+ 3/4 բաժակ
- շաքարավազ - 1,5 բաժակ
- փխրեցուցիչ - 2 թ/գդ
- աղ - 3/4 թ/գդ
- մշկընկույզ (мускатный орех) - 1/2 թ/գդ
- կարագ - 200 գր
- Կրեմի համար՝
- ձու - 5 հատ (սպիտակուց)
- շաքարավազ - 1 բաժակ
- մշկընկույզ (мускатный орех) - 1/8 թ/գդ
- աղ - 1 պտղունց
- կարագ - 400գր
- Էգգ նոգ - 1 ճ/գդ
- վանիլին - 1/2 թ/գդ
- սննդի գունանյութ
Քայլերի հաջորդականություն
- Ջեռոցը մինչև 175 աստիճան տաքացնում ենք։ Թխվածքի ձևամանը յուղով պատում ենք և յուղաթուղթ դնում։ Միջին չափի տարայի մեջ հարում ենք ձվերը, Էգգ նոգն ու վանիլինը։ Մեծ տարայի մեջ ենք լցնում ալյուրը, շաքարավազը, փխրեցուցիչը, աղը և մշկընկույզը։ Ավելացնում ենք 16 կտորների բաժանած կարագը և միջին արագության վրա հարում։ Ավելացնում ենք ձվով զանգվածի կեսը և ցածր արագության վրա հարում ենք։ Այնուհետև միջին ուժեղության վրա ևս 1 րոպե հարում ենք։ Նորից իջեցնում ենք արագությունը և ավելացնում ձվով զանգվածի մյուս կեսը։ Այժմ խմորն ենք առանձնացնում. եթե 22 սմ-անոց է ձևամանը 2 հատ 540 գրամանոց խմոր ենք առանձնացնում, եթե 15 սմ-անոց է 6 հատ 180 գրամանոց խմոր։Խմորի մեջ կարող ենք կանաչ և կարմիր սննդային ներկ լցնել։ Շերտերը թխում ենք 20-25 րոպե` 22 սմ ձևամանի դեպքում և 13 րոպե 15 սմ ձևամանի դեպքում։ Չոփիկով փորձում ենք , պետք է չոփիկը հանելուց փշրանքներ դուրս գան։ Պատրաստի շերտերը ձևամաններից հանում ենք և թողնում ենք ամբողջությամբ սառչեն։ Հանում ենք յուղաթուղթը։ Ցանկության դեպքում կարող ենք ստացված շերտերը մեջտեղից կիսել, որպեսզի տորթն ավելի բազմաշերտ լինի։
- Պատրաստում ենք կրեմը։ Կաթսայի մեջ ենք լցնում ձվի սպիտակուցները, շաքարավազը, մշկընկույզն ու աղը։ Գոլորշու վրա ենք դնում և անընդհատ խառնելով տաքացնում մինչև շաքարավազի լուծվելը։ Խառնուրդը լցնում ենք մեծ տարայի մեջ և մոտ 8-10 րոպե բարձր արագության վրա հարում։ Այդ ժամանակ խառնուրդը պետք է սենյակային ջերմաստիճանի լինի։ Ավելացնում ենք կտրատած կարագն ու այնքան հարում մինչև կրեմանման զանգված ստանանք։ Կարագով զանգվածին ենք խառնում Էգգ նոգն ու վանիլինը և ըստ ցանկության սննդային ներկ ենք ավելացնում։ Սառած բոլոր շերտերը հաջորդաբար իրար վրա ենք շարում և կրեմով պատում:
- Տորթի կողքերն ու վերևամասն էլ ենք կրեմով պատում։
- Կարող ենք մաստիկայով զարդարել տորթը։ Մաստիկայի բաղադրատոմսեր շատ կան, որևիցե մեկը վերցնում ենք և պատրաստում։
Տորթի ձևավորման տարբերակ.
Մաստիկայից շրջան ենք գրտնակում, եզրերով եռանկյունաձև կտրվածքներ ենք անում և դնում ենք տորթի վրա։ Նախքան դա անելը կարող ենք տորթի կողքերը շաքարավազ լցնել, որպեսզի տորթը փայլի։
- Հետո պատրաստում ենք վարդազարդերը։ Մաստիկայից փոքրիկ կտոր ենք առանձնացնում, գալարում ենք երշիկաձև և շերտեր ենք պատրաստում։ Շերտի ներքին եզրին ծալքեր ենք անում այնպես, որ շերտի երկու ծայրերն աստիճանաբար իրար մոտենան։
- Ծայրերն իրար ենք միացնում մի կաթիլ ջրով։ Այսպիսի վարդազարդեր կարող ենք պատրաստել տարբեր չափերի և գույների, իսկ կենտրոնում տեղադրել կոնտրաստային գույնի մաստիկայից գնդիկներ։
- Աշխատեցնում ենք երևակայությունը և հեքիաթային տորթ է ստացվում։
Բարի ախորժակ։
Մթերքի այս քանակությունից ստացվում է 6-8 հոգու համար նախատեսված տորթ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: