Բազուկով, ընկույզով ու սալորաչրով աղցան
Բաղադրիչներ
- բազուկ - 3 հատ
- չիր սալորի - 8 հատ
- ընկույզ - 100 գր
- մայոնեզ - 2-3 ճ/գ
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Բազուկը նախօրոք եփում ու քերիչով անցկացնում ենք։
- Սալորաչրերը 10-15 րոպե թողնում ենք ջրի մեջ, որպեսզի փափկեն։
- Ընկույզը դանակով մանրացնում ենք։
- Բոլոր բաղադրիչները լցնում ենք աղցանամանի մեջ, համեմում ենք աղով, ավելացնում ենք մայոնեզն ու լավ խառնում ենք։
- Համեղ աղցանը պատրաստ է։
Բարի ախորժակ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: