- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 40-45 minutes
Բալով թխվածք
Բաղադրիչներ
- բալ - 200 գր
- կեֆիր - 200 մլ (2,5 - 3,2%)
- ձու - 3 հատ
- ալյուր - 1 բաժակ
- փխրեցուցիչ - 1,5 թ/գդ
- շաքարավազ - 1 բաժակ
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
- կարագ - ձևամանին քսելու համար
Քայլերի հաջորդականություն
- Ջեռոցը տաքացնում ենք 180 աստիճան: Բալը կորիզահան ենք անում և դնում ցանցի վրա, որպեսզի հյութը քամվի: Ձվերն ու շաքարավազը 2 րոպե հարում ենք, ստացված փրփրուն զանգվածի մեջ լցնում կեֆիրը և սկսում հարել ձեռքի հարիչով:
Ալյուրն ու փխրեցուցիչը լցնում ենք ցանցի մեջ և մաղում հեղուկ զանգվածի մեջ: Եթե զանգվածը ջրիկ է, ապա կարող ենք մի քիչ ալյուր ավելացնել:
- Ձևամանը պատում ենք կարագով (կարող ենք նաև տակը թուղթ փռել, որպեսզի խմորը չկպչի):
Խմորը լցնում ենք ձևամանի մեջ, վրան շարում բալի հատիկները: Ավելի քաղցր թխվածք ստանալու համար կարող ենք վրան 1-2 ճ/գդ շաքարավազ լցնել: Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 40-45 րոպե: Պատրաստ լինելը ստուգում ենք չոփիկի օգնությամբ. կենտրոնական հատվածում չոփիկը մտցնում ենք խմորի մեջ, և եթե այն չոր է դուրս գալիս, ուրեմն խմորը թխված է:
Թխվածքը սառեցնում ենք և ցանկության դեպքում վրան շաքարի փոշի ցանում:
- Ահա և վերջ:
Այնքան համեղ թխվածք է ստացվում, որ հաջորդ օրն անպայման կգնաք խանութ՝ կեֆիր գնելու 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև Ձեզ :
Կարելի է՞ կեֆիրը փոխարինել մածունով:
Բարև Ձեզ, ցանկալի է կեֆիրով պատրաստեք 🙂
Բարև Ձեզ, ցանկալի է կեֆիրով պատրաստեք 🙂