- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 25 minutes
Բալով թխվածք
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 500 գր
- բալ - 250 գր
- շաքարավազ - 3-5 ճ/գ
- օսլա (крахмал) - 2-3 թ/գ
- ձու - 1 հատ
- կակաչի սերմ(мак) - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Բալը լավ լվանում ենք, ավելացնում ենք շաքարավազն ու խառնում ենք։
- Շերտավոր խմորը բացում ենք ալրապատ սեղանի վրա և ստանում ենք 2-3 մմ հաստությամբ խմորաշերտ, որը բաժանում ենք քառակուսիների։
- Քառակուսիները պատում ենք թեթևակի հարած ձվով։
- Քառակուսու մի կողմի վրա դնում ենք բալն ու ավելացնում ենք մի քիչ օսլա։
- Երկու եզրերն ամրացնում ենք։
- Պատառաքաղի օգնությամբ նախշեր ենք անում։
- Դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, պատում ենք հարած ձվով և 20-25 րոպե թխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառչի, ապա վրան շաղ ենք տալիս շաքարի փոշի ու մատուցում ենք։
Այս չափաբաժնից ստացվում է 12 կտոր թխվածք։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: