- Yield: 3-4 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 5-7 minutes
Բալով ժելե
Քայլերի հաջորդականություն
- Բալով ժելեն շատ թեթև, համեղ, օգտակար և գեղեցիկ աղանդեր է։ Այն ցանկացած տոնական սեղանի զարդը կդառա։ Ժելե պատրաստելը ամենևին էլ բարդ չէ։ Բալով ժելե պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է բալ` սեփական հյութի մեջ, ջուր, բալի հյութ, շաքարավազ և ժելատին։ Ժելատինը գոլ ջրի մեջ լուծում ենք։
- Բալի հյութը լցնում ենք կաթսայի մեջ, դնում ենք թույլ կրակի վրա և տաքացնում ենք։ Բալը ձեռքի բլենդերով հարում ենք։
- Հարած բալը լցնում ենք մաղի մեջ և տրորում ենք, որպեսզի բալի կեղևներից ազատվենք։ Այժմ մնաց մաքուր խյուսը` առանց կեղևի։ Տաքացրած բալի հյութի մեջ ենք լցնում բալի խյուսը և ջրի մեջ լուծված ժելատինը։ Տաքացնում ենք, բայց չենք եռացնում։
- Ստացված զանգվածի 2/3 մասը լցնում ենք բաժակների մեջ, իսկ 1/3 մասը թողնում ենք սառչի և թանձրանա, այնուհետև լցնում ենք բլենդերի բաժակի մեջ և ամենաբարձր արագության վրա հարում ենք։ Օդեղեն ժելեացված փրփուր ենք ստանում։ Դնում ենք սառնարանը։
Այսպիսով, «Բալով ժելե»-ն սառնարանից հանում ենք, հատապտուղներով ձևավորում և հյուրասիրում մեր մտերիմներին։ Բարի ախորժակ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: