- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 20 minutes
Բալով ժելե սալորաչրի բարձիկի վրա
Բաղադրիչներ
- բալ - 350 գր (առանց կորիզ)
- ագար-ագար - 1,5 թ/գդ
- չիր սալորի - 100 գր
- չիր ծիրանի - 100 գր
- ընկույզ - 50 գր
- կակաո - 2 թ/գդ
- շաքարավազ շագանակագույն - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Սկզբում վերցնում ենք բալը, լցնում բլենդերի բաժակի մեջ և վերածում խյուսի։ Եթե բալը սառեցված է, պետք է սենյակային ջերմաստիճանի բերենք, առաջացած ջուրը լցնենք բլենդերի բաժակի մեջ և բալի հետ հարենք այնքան մինչև խյուսանման զանգված ստանանք։ Համն ուժեղացնելու համար կարող ենք ըստ ճաշակի 10-15 հատ սպիրտի մեջ թաթախված բալ ավելացնել։
- Չրերը լվանում ենք , չորացնում, այնուհետև բլենդերով ընկույզի և կակաոյի հետ խյուսի ենք վերածում։ Զանգվածը լցնում ենք սիլիկոնային ձևամանի մեջ (9x22սմ չափի), հավասարեցնում ենք, ձեռքով սեղմում և սիլիկոնե թիակով հարթացնում։ Տեղափոխում ենք սառնարանը։
- Բալով խյուսի մեջ ենք լցնում շաքարավազը (շաքարավազի քանակը կախված է մրգերի քաղցրությունից)։ Բալի հյութը լցնում ենք խյուսի մեջ, ավելացնում ենք ագար-ագարը։ Ագար-ագարը վրայից ենք լցնում և չենք խառնում։ Կաթսան դնում ենք միջին ուժեղության կրակի վրա։ Այդ ընթացքում ագար-ագարը ուռչում է` մակերեսին շիլա առաջացնելով։ Կարելի է խառնել այն ժամանակ, երբ հեղուկը եռա։ Եռալուց հետո կրակի տակն իջեցնում ենք և պարբերաբար խառնելով 2-3 րոպե եփում` մինչև ագար-ագարը ամբողջությամբ լուծվի։
- Չրերով զանգվածը սառնարանից հանում ենք, վրան ենք լցնում մինչև 60-70 աստիճան սառած բալի խյուսը, սառեցնում ենք և տեղափոխում սառնարանը, որ ամբողջությամբ սառչի։
- Աղանդերը ձևամանից հանում ենք, քառակուսիներով կամ ուղղանկյունաձև կտրատում և մատուցում։
Ի դեպ, պատրաստելիս ագար-ագարը կարող ենք ժելատինով փոխարինել, իսկ շագանակագույն շաքարավազը` սովորական սպիտակ շաքարավազով։ Շատ համեղ թթվաքաղցր հագեցած համով ժելե է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: