- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 10 minutes
Բալով լիմոնադ
Բաղադրիչներ
- 1,5լ ըմպելիքի համար՝
- օշարակ բալի - 100մլ
- կիտրոն - 1 հատ մեծ
- նարինջ - 2 հատ
- անանուխ - 3-4 ճյուղ
- սառույցի խորանարդիկ
- ջուր գազավորված
Քայլերի հաջորդականություն
- 1 նարինջի կեսը և կիտրոնի 1/4-րդ մասը կտրատում ենք շերտերով:
- Իսկ մրգերի մնացած մասից քամում ենք հյութը:
- Ձեռքերի մեջ թեթևակի տրորում ենք անանուխի տերևները:
- Գրաֆինի մեջ լցնում ենք կտրատված մրգերը և դրանցից քամված հյութը, օշարակը, անանուխի տերևները:
- Այնուհետև լցնում ենք սառույցի խորանարդիկները մինչև գրաֆինի կեսը, իսկ մնացած մասը լրացնում ենք գազավորված ջրով:
Անհրաժեշտության դեպքում ավելացնում ենք մի քիչ էլ օշարակ մինչև քաղցրության ցանկալի աստիճանը:
Կարելի է օգտագործել նաև չգազավորված ջուր, սակայն ամառվա տապին գազավորվածը ավելի թարմեցնող է լինում:
Երբ բալով լիմոնադն արդեն պատրաստ է, այն կարող եք մատուցել նաև բալի երկու հատիկներով, որոնք կախված են բաժակից:
Փնտրեք մեր կայքում նաև մյուս մրգային լիմոնադները, և ամեն անգամ զարմացրեք ձեր հյուրերին դրանց բազմազանությամբ: 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: