- Yield: 1 ժամ անց
- Cook Time: 40 minutes
Բալով կարկանդակ
Բաղադրիչներ
- ալյուր - 100 գր
- շաքարավազ - 70 գր
- կարագ - 50 գր
- ձու - 1 հատ
- վանիլային շաքար - 10 գր
- փխրեցուցիչ - 1/2 թ/գ
- բալ - 300 գր
Քայլերի հաջորդականություն
- Փափկած կարագը տրորում ենք շաքարավազի և վանիլային շաքարավազի հետ։
- Ավելացնում ենք ձուն ու խառնում ենք։
- Լցնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը և խառնում ենք այնքան, մինչև վերածվի միասեռ զանգվածի։
- Խմորը լցնում ենք կարագապատ ձևամանի մեջ (20 սմ տրամագծով) ու հավասարապես տարածում ենք։
- Հեռացնում ենք բալի կորիզները, գեղեցիկ դասավորում ենք խմորի մակերեսին։
- Վրան շաղ ենք տալիս 2 ճ/գ շաքարավազ։
- Թխում ենք 30-40 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ ամբողջովին սառչի։
Նրբահամ ու հաճելի քաղցրությամբ այս կարկանդակը հիանալի տարբերակ է ընտանեկան թեյախմության համար։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: