- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 15-20 minutes
- Cook Time: 10-15 minutes
Բալով կիսել
Բաղադրիչներ
- բալ - 200 գր
- շաքարավազ - 7 ճ/գդ
- օսլա (крахмал) - 3 ճ/գդ
- ջուր - 1 լ
Քայլերի հաջորդականություն
- Եթե բալ չկա, ապա կարող եք այն պատրաստել ցանկացած հատապտուղներով և հատապտղային խառնուրդով: Այս կիսելը համեղ է, ոչ շատ քաղցր է և ունի միջին թանձրություն: Եթե շատ թանձր կիսել եք սիրում, ապա օսլան ավելացրեք՝ մինչև 4-5 գդալ, իսկ եթե ավելի ջրիկ եք ուզում, ապա օսլայի քանակությունը պակասեցրեք՝ մինչև 2 գդալ:
Բալը լցնում ենք կաթսայի մեջ (հալեցնելու կարիք չկա), վրան 1 լ ջուր ենք լցնում և դնում կրակի վրա: Եռալուց հետո տրորում ենք, որպեսզի ավելի հագեցած եփուկ ստանանք և 5-7 րոպե եփում ենք: Ծակոտկեն գդալով բալը հանում ենք, կամ կարող ենք պարզապես քամել ջուրը:
- Շաքարավազը լցնում ենք բալի հյութի մեջ և խառնում ենք:
- Այնուհետև օսլան լցնում ենք բաժակի մեջ (լիքը գդալով), կես բաժակ ջուր ենք լցնում և խառնում:
- Եռացող բալով զանգվածն անընդհատ խառնում ենք և բարակ շիթով ավելացնում օսլան, ինչից հետո անմիջապես կրակի տակն անջատում ենք:
- Արդյունքում միջին թանձրության կիսել ենք ստանում:
- Կիսելը լցնում ենք բաժակների մեջ: Այն սառելուց հետո թաղանթ է գոյանում, իսկ, եթե չեք ուզում այդպես լինի, ապա կիսելի վրա դեռ տաք վիճակում շաքարավազ լցրեք: Կարող ենք նաև մանր կտրատած նուշի կտորներ դնել, որոնք կիսելի համը կլրացնեն:
Այսպիսով, պատրաստեցինք համեղ բալով կիսել, որը սառը վիճակում շատ ավելի համեղ է, քան՝ տաք 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Yes malinayov em arel kisa ttu yev kisa qaxtsr statsvets
Chat hecht u tnakan kisel darzav
Chnorhakalutyun ays baxadratomsi hamar
Ուրախ ենք, որ հաջող է ստացվել: Շնորհակալություն մեզ հետևելու համար: