- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15 minutes
Բալով մուսս
Բաղադրիչներ
- սպիտակաձավար - 60 գր
- շաքարավազ - 150 գր
- բալ - 200 գր
- ջուր - 450 մլ
- կոկոսի քերուկ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Այս աղանդերը հատկապես կհետաքրքրի հատապտղային աղանդերների սիրահարներին, քանի որ շատ թեթև մուսս է ստացվում:
Վերցնում ենք բալը։
- Ջուրը եռացնում ենք և բալը լցնում եռացող ջրի մեջ և 10 րոպե եփում ենք։ Պետք է հագեցած եփուկ ստանանք։ Զանգվածը մաղում ենք։ Հատապտուղները մեզ հարկավոր չեն։ Բալով եփուկը դնում ենք կրակի վրա, ավելացնում ենք շաքարավազը, հասցնում ենք եռման աստիճանի և սպիտակաձավարը բարակ շիթով լցնում։ Եփում ենք մինչ զանգվածը թանձրանա:
- Վերցնում ենք մեկ այլ աման, ավելացնում ենք սառույց և ջուր: Այնուհետև բալով եփուկը տեղադրում ենք սառույցով և ջրով լցված ամանի մեջ, որպեսզի բալով զանգվածը հովանա և լավ հարվի:
Այնուհետև սկսում ենք հարել բալի եփուկը մինչև միատարր և փքուն դառնալը:
- Լցնում ենք ձևամանների մեջ ու ավելացնում կոկոսի քերուկը։ Ահա և վերջ:
Ի դեպ, եթե բալը սառեցված է, լավ կլինի մուսս պատրաստելուց 2 ժամ առաջ սառցարանից հանել, այնուհետև անցնել պատրաստման գործընթացին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: