- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15 minutes
Բալով շոկոլադապատ մարմելադ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Բալի հյութով բնական տնական մարմելադ։
Բալը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք ջուրն ու 2 ճ/գդ շաքարավազը։ Հասցնում ենք եռման աստիճանի և կրակից վերցնում ենք։
- Բալի հյութը քամում ենք, դնում ենք կրակի վրա և ագար ենք ավելացնում։ 1 բաժակ հյութին 0,5 թ/գդ ագար ենք ավելացնում։ Զանգվածը լցնում ենք ձևամանների մեջ և 15 րոպեով դնում ենք սառցախցիկի մեջ։
- Պատրաստում ենք ջնարակը։ Կակաոյի յուղը, 1 ճ/գդ շաքարավազն ու կակաոն խառնում ենք իրար։ Ավելացնում ենք 50 մլ ջուրը, դնում ենք թույլ կրակի վրա և անընդհատ խառնելով եփում ենք։ Պատրաստի ջնարակը սենյակի ջերմաստիճանի ենք բերում։
- Մարմելադը ձևամանից հանում ենք և ջնարակապատում։ Պատրաստ է։
Այսպիսով, ստացանք բալով շոկոլադապատ մարմելադ , որի վրա մանրացված ընկույզ ենք ցանում և համտեսում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Ներեցեք ագարը հյութի եփում ենք մինչե 110՞?
Agar@epel minchev110^??
Սիրելի Լիանա, ագար-ագարն ավելացնում ենք հյութին ու հանում ենք կրակի վրայից։ ։)