

- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20 minutes
Բալով շոկոլադե կեքս
Բաղադրիչներ
- ալյուր - 400 գր
- կակաո - 130 գր
- եղեգնաշաքար - 260 գր
- քացախ - 1 ճ/գդ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- աղ - 0,25 թ/գդ
- դարչին - 1 թ/գդ
- բուսայուղ - 2 ճ/գդ
- թեյ սև - 1թ/գդ
- մուրաբա բալի - 3 ճ/գդ
- կոկոսի քերուկ - 2 ճ/գդ
- ջուր - 250մլ (եռման)
Քայլերի հաջորդականություն
- Բաժակի մեջ լցնում ենք թեյը, վրան ավելացնում ենք եռման ջուրը և թողնում թրմվի 20 րոպե:
Բոլոր չոր բաղադրիչները խառնում ենք։ - Այժմ խառնում ենք հեղուկ բաղադրիչները։
- Ամբողջը միացնում ենք իրար և լավ խառնում ենք։
- Լցնում ենք ձևամանի մեջ (9x24 չափի)։ Կարող ենք թխել նաև 24 սմ տրամագծով կլոր ձևամանի մեջ։ 20 րոպեով տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։
- Պատրաստի կեքսի վրա բալի մուրաբա ենք լցնում և վրան կոկոսի քերուկ ցանում։
- Բարի ախորժակ։
Ի դեպ, բալի մուրաբայի փոխարեն կարող ենք կեքսը ջնարակապատել։ Նույնպես համեղ կլինի։ Շատ արագ պատրաստվող կեքսի բաղադրատոմս
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat snorakaluteun
Կխնդրեի, որ հաստատեիք կակոյի չափը՝ 130 գր․․․ Այս չափով պատրաստեցի, բայց շատ պինդ խմոր եղավ՝ հացի խմորի նման։ Գուցե տպագրական սխա՞լ կա։ Իսկ ընդհանրապես, շատ համող թխվածք է։ Շնորհակալություն։