- Yield: 1-2 ժամ
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 45 minutes
Բալով շոկոլադե տորթ
Բաղադրիչներ
- բալ - 300 գր (սառեցրած)
- ալյուր - 170 գր
- շաքարավազ - 180 գր
- կակաո - 50 գր
- շոկոլադ սև - 50 գր
- ձու - 3 հատ
- կաթ - 150 մլ
- կարագ - 200 գր
- փխրեցուցիչ - 5 գր
- արևածաղկի սերմեր - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Բալի վրա եռացրած ջուր ենք լցնում և քամում:
- Կարագն ու շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, ավելացնում շաքարավազը, կակաոն և տաքացրած կաթը: Հարիչով լավ հարում ենք: Զանգվածից մի փոքր առանձնացնում ենք:
Մնացած զանգվածի մեջ լցնում ենք ձվերը, ալյուրն ու փխրեցուցիչը և խմոր պատրաստում:
- Կարագապատ քանդվող ձևամանի մեջ լցնում ենք խմորը և մեջն ավելացնում բալերը:
- Թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 40-45 րոպե:
- Մի կողմ դրած շոկոլադե կրեմի մեջ արևածաղկի սերմեր ենք լցնում և լցնում տորթի վրա:
- Ահա և վերջ:
Համեղ ու հետաքրքիր շոկոլադե տորթ պատրաստելու ժամանակն է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: