

Բալով ու նուշով կրամբլ
Քայլերի հաջորդականություն
- Նուշը 5-10 րոպե թողնում ենք եռացրած ջրի մեջ։
- Այնուհետև կեղևահանում ու մանր կտրատում ենք։
- Ալյուրն ու շաքարավազը խառնում ենք։
- Կարագը հալեցնում ու լցնում ենք ալրային զանգվածի վրա և խառնում ենք։
- Ստացվում է փշուրանման զանգված։
- Ավելացնում ենք կտրատած նուշն ու խառնում ենք։
- Բալը լցնում ենք ձևամանի մեջ, ապա ավելացնում ենք 1 ճ/գ շաքարավազ։
- Վրան լցնում ենք խմորի փշրանման զանգվածն ու 20-25 րոպե եփում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Մատուցում ենք տաք կամ սառը վիճակում։
Նրբահամ դեսերտ, որը կարելի է վայելել ցանկացած եղանակի։ ։)
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: