- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 20 minutes
Բալ ձնե մուշտակի մեջ
Բաղադրիչներ
- ալյուր - 400 գր
- եղեգնաշաքար - 2 ճ/գ
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- թթվասեր - 2 ճ/գ
- կարագ - 150 գր
- ձու - 3 հատ
- բալ - 50 հատ
- պահածո բալի - 50 գր
- շաքարի փոշի - 1 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրն ու փխրեցուցիչը լցնում ենք խորը տարայի մեջ, ավելացնում ենք շաքարավազն ու խառնում։
- Այնուհետև ավելացնում ենք ձուն ու թթվասերը, կարագը մանրացնում ու արագ ձևավորում ենք խմորը։
Բացում ենք 0,8 սմ հաստությամբ ուղղանկյունաձև խմորաշերտ, եզրերը պատում ենք բալի պահածոյով, ապա երկայնքավ դասավորում բալերը։
- Ձևամանը պատում ենք յուղաթղթով, ապա 20 րոպե թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստ լինելուց հետո թխվածքաբլիթները պատում ենք շաքարի փոշիով ու մատուցում։
Նրբահամ թխվածքաբլիթներ հաճելի թեյախմություն կազմակերպելու համար։ Ի դեպ, համեղ թեյերի բաղադրատոմսեր կարող եք գտնել այստեղ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: