- Yield: 4-6 ժամ անց
- Prep Time: 50 minutes
- Cook Time: 60 minutes
Բակլավա
Բաղադրիչներ
- ալյուր - 1,5 կգ
- աղ - 1 թ/գդ
- բուսայուղ - 80 մլ
- շաքարավազ - 1 ճ/գդ
- ձու - 6 հատ
- ձվի դեղնուց - 3 հատ
- ջուր - 200-350 մլ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 500 գր
- Միջուկի համար՝
- ընկույզ - 500 գր
- բուսայուղ - 200 մլ
- Օշարակի համար՝
- շաքարավազ - 1,5 կգ
- ջուր - 1,6 լ
- վանիլին - 0,5 թ/գդ
- հյութ կիտրոնի - 50 մլ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 12: Պատրաստում ենք 40 սմ տրամագծով ձևամանում: Բակլավան (փախլավա) պատրաստվում է շերտավոր խմորով և ընկուզային միջուկով։
Ալյուրը լցնում ենք մեծ տարայի մեջ, ավելացնում ենք աղը, բուսայուղը, շաքարավազը, ձվերն ու դեղնուցները։ Խմոր ենք հունցում, աստիճանաբար ավելացնում ենք ջուրը, իսկ ջրի քանակը կախված է ալյուրի որակից և ձվերի մեծությունից։ Այնքան ենք ալյուր ավելացնում, որ ստանանք փափուկ խմոր։ Եվ այսպես, խմոր ենք հունցում, մինչև բոլոր բաղադրիչները խառնվեն իրար, այնուհետև խմորը դնում ենք սեղանի վրա և ևս 10 րոպե հունցում ենք, որպեսզի խմորը դառնա հարթ և առաձգական։
Խմորը գրտնակում ենք երկար երշիկի տեսքով և կիսում 2 մասի, ինչից հետո յուրաքանչյուր կեսը նույնպես 2 մասի ենք բաժանում, այնպես, որ յուրաքանչյուր կտորը կիսվի 7 գնդի։ Գնդիկները թեթևակի տրորում ենք և նրանց ձև տալիս։
- Տապակը պատում ենք բուսայուղով և 28 գնդիկները դնում վրան, այնուհետև ծածկում ենք սննդային թաղանթով և 1 ժամով տաք տեղ դնում։ 1 ժամ հետո, երբ արդեն խմորը հասունացած է, սկսում ենք շերտեր գրտնակել, ինչի համար մեզ եգիպտացորենի օսլա է հարկավոր։ Դա թույլ կտա առանց խմորի կազմությունը խախտելու բարակ շերտեր գրտնակել, ինչը ալյուրի դեպքում հնարավոր չէ անել։ Եգիպտացորենի օսլայի մի մասը լցնում ենք սեղանի վրա, այնուհետև գնդիկը դնում ենք սեղանին և վրան ցանում օսլայի մյուս մասը։ Գունդը կլոր բացում ենք և վրան օսլա լցնում։
2-3 մմ հաստությամբ գրտնակելուց հետո սկսում ենք խմորը գրտնակել գրտնակի վրա փաթաթելով, սակայն խմորը շատ չենք սեղմում։ Ահա այսպես, գրտնակի վրա փաթաթելով, բացելով և անընդհատ օսլա ցանելով բարակ, գրեթե թափանցիկ խմոր ենք պատրաստում։
Գրտնակած խմորը փաթաթում ենք գրտնակի վրա և դնում ձևամանի մեջ: Լավ հարթեցնում ենք, որպեսզի այն ծածկի նաև ձևամանի կողքերը։
- Այսպիսով 4 շերտ ենք գրտնակում և յուրաքանչյուր շերտը բուսայուղով պատելով իրար վրա շարում:
- Հինգերորդ շերտի վրա ընկույզ ենք ցանում։
- Այնուհետև ևս 3 շերտ ենք գրտնակում, պատում բուսայուղով և շարում իրար վրա, ինչից հետո 3-րդ շերտի վրա ընկույզ ենք ցանում։ Վերջին 5 գնդի համար ընկույզ պետք է չմնա։ Այսինքն վերջին հինգ շերտերը բուսայուղապատելով իրար վրա ենք շարում, բայց վրան ընկույզ չենք լցնում։
Փախլավայի եզրերը կտրում ենք, ինչից հետո սկսում ենք կտրատել փախլավան: Դրա համար այն կիսում ենք 4 մասի (խմորը ձեռքով պահելով) և կիսում յուրաքանչյուր մասը։ Այժմ եռանկյուններից յուրաքանչյուրը գծերի ենք բաժանում (նախ մեկ կողմին զուգահեռ, հետո՝ մյուսներին): Այդպիսով, ստացվում են փոքրիկ շեղանկյուններ:
- Փախլավան կտրատելուց հետո ամբողջ մակերեսն առատորեն պատում ենք բուսայուղով: Թխում ենք 200 աստիճանում 40-50 րոպե (ներքևի հատվածը լավ պետք է թխվի, իսկ մակերեսը չպետք է շատ կարմրի): Պատրաստ լինելը կարելի է ստուգել ձևամանը շարժելով. եթե փախլավան ազատորեն տեղաշարժվում է մի կողմից մյուսը, ուրեմն պատրաստ է: Ջեռոցն անջատում ենք և թխվածքն ամբողջ գիշեր թողնում այնտեղ:
Հաջորդ օրն առավոտյան եփում ենք օշարակը: Ջուրն ու շաքարավազը խառնում ենք և հասցնում եռման աստիճանի, ավելացնում ենք վանիլինն ու կիտրոնի հյութը: Օշարակը եփում ենք 20-25 րոպե մինչև մի փոքր թանձրանա:
- Եռացող օշարակը լցնում ենք փախլավայի վրա այնպես, որ ծածկի նաև եզրերը: Սկզբում փախլավան պետք է լողա օշարակում, հետո այն աստիճանաբար կներծծվի: Վերջում պետք է դանակով ևս մեկ անգամ անցնել կտրվածքների վրայով, որպեսզի համոզվենք, որ բոլոր կտորները լավ առանձնացած են: Դրանից հետո փախլավան ծածկում ենք փայլաթիթեղով և թողնում օշարակը լավ ներծծվի և սառչի: Ցանկալի է մեկ օր թողնել, բայց եթե չեք համբերում, մի քանի ժամ անց կարելի է մատուցել:
- Ահա և վերջ:
Ի դեպ, բակլավա կարող եք պատրաստել նաև քիչ շերտերով և խմորիչով։ Սիրով ներկայացնում ենք նաև մեկ այլ բակլավայի բաղադրատոմս 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shat dyudin bacatrvac er ,shnorhakalutyun
Շնորհակալություն նաև Ձեզ, որ գնահատում եք մեր աշխատանքը 🙂