Բանանով դեսերտ
Բաղադրիչներ
- բանան - 3 հատ
- ընկույզ - 50 գր
- շոկոլադ կաթնային - 100 գր
- սերուցք (33% և ավելի յուղայնությամբ) - 100 մլ
- շաքարավազ - 2 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- Ընկույզը լավ մանրացնում կամ բլենդերով հարում ենք։
- Շոկոլադը բաժանում ենք սալիկների, ավելացնում ենք 2 ճ/գ սերուցքն ու միասնին հալեցնում ենք։
- Ստացված շոկոլադե զանգվածին ավելացնում ենք ընկույզն ու խառնում ենք։
- Սերուցքի մնացած մասը հարում ենք այնքան, մինչև թեթևակի պնդանա, ապա ավելացնում ենք 2 ճ/գ շաքարավազն ու հարում ենք այնքան, մինչև լավ պնդանա։
- Բանանները մաքրում ենք, բաժանում ենք երեք հավասար մասերի, որոնք էլ իրենց հերթին՝ երկու մասի։
- Բանանի յուրաքանչյուր կտորի վրա լցնում ենք շոկոլադե-ընկուզային զանգվածը։
- Վրան լցնում ենք սերուցքը։
- Վրան շաղ ենք տալիս քերիչով անցկացրած շոկոլադն ու մատուցում ենք։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: