- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 20 minutes
Բանանով և կոկոսով պիրոգ
Բաղադրիչներ
- ընկույզ - 1,5 բաժակ
- աղ - 1 պտղունց
- խուրմա - 1,5 բաժակ (առանց կորիզի)
- հյութ նարինջի - 1/4 բաժակ
- հնդկական ընկույզ - 1,5 բաժակ
- մեղր - 5,5 ճ/գդ
- վանիլին - 1/2 թ/գդ
- կոկոսի քերուկ - 3/4 բաժակ
- բանան - 3 հատ
Քայլերի հաջորդականություն
- Հնդկական ընկույզի վրա ջուր ենք լցնում և գիշերը կամ առնվազն 2 ժամով հանգիստ ենք թողնում։
Ընկույզն ու աղը կոմբայնով մանրացնում ենք (հիմքի համար)։ Ավելացնում ենք խուրման և 15-20 վայրկյան հարում ենք։ Այնուհետև ավելացնում ենք 1 ճ/գդ մեղրը և կրկին հարում ենք։
Ստացված զանգվածը լցնում ենք 22 սմ տրամագծով ամանի մեջ և զանգվածը մի փոքր
եզրերով բարձրացնում ենք դեպի վերև։ Դա պիրոգի հիմքն է։
- Հնդկական ընկույզը ջուրը թափում ենք, ընկույզը լցնում ենք կոմբայնի մեջ մանրացնում ենք, այնուհետև ավելացնում ենք նարնջի հյութը, 4,5 ճ/գդ մեղրն ու վանիլինը։ 5 րոպե հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։
2 ճ/գդ կոկոսի քերուկը առանձնացնում ենք, իսկ մնացած մասն ավելացնում ենք
ընկուզային զանգվածին և խառնում ենք։ Այնուհետև լցնում ենք հիմքի վրա և
հավասարեցնում ենք։
- Բանանը երկարությամբ կտրատում ենք և դնում պիրոգի վրա։ Վրայից կոկոսի քերուկ ենք ցանում և մատուցում։ Բարի ախորժակ։
Անչափ համեղ պիրոգ : Որպեսզի պիրոգի վրա շարած բանանները չսևանան, կարելի է կիտրոնահյութով ցողել դրանք 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: