Բանանով մուսս
Բաղադրիչներ
- բանան - 400 գր
- շաքարի փոշի - 180 գր
- կիտրոն - 1/2 հատ
- ժելատին - 25 գր
Քայլերի հաջորդականություն
- Բանանը մաքրում ու կտրատում ենք։
- Այնուհետև բլենդերով հարում ենք՝ վերածելով կրեմանման զանգվածի։
- Բանանի խյուսին ավելացնում ենք ժելատինը, որը թողնում ենք, որ 15-20 րոպե ուռչի։
- Ստացված զանգվածը խառնում ենք, մինչև ժելատինը լուծվի։ Ավելացնում ենք շաքարի փոշին, կիտրոնի քամած հյութն (ըստ ճաշակի) ու խառնում ենք։
- Զանգվածը լցնում ենք բլենդերի մեջ և հարում ենք, որպեսզի մինչև կրկնակի շատանա։
- Մուսսը լցնում ենք ձևամանների մեջ և մի քանի ժամ պահում ենք սառնարանում։ Կարելի է լցնել ինչպես ապակե, այնպես էլ սիլիկոնե տարաների մեջ։
- Պատրաստ լինելուց հետո հանում ենք սառնարանից, խորանարդաձև կտրատում ու մատուցում ենք։
Բարի վայելում։ ։)
Թողնել պատասխան
Մուտք եղեք: