- Yield: 15 րոպե անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 20 minutes
Բանանով և շոկոլադով բուլկի
Բաղադրիչներ
- բանան - 1 հատ
- յոգուրտ դասական - 5 ճ/գդ
- ալյուր - 250 գր
- աղ - 1 պտղունց
- ձու - 2 հատ
- խմորիչ - 25 գր
- կարագ - 100 գր
- շաքարավազ - 2 ճ/գդ
- շոկոլադ սև - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Խմորիչն ու շաքարավազը լավ խառնում ենք, ավելացնում ենք յոգուրտը, կարագն ու 1 ձուն: Աստիճանաբար լցնում ենք ալյուրը և խմոր հունցում: Խմորը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 1 ժամով տեղափոխում սառնարան:
- Այնուհետև խմորը 8 մմ հաստությամբ գրտնակում ենք և շրջաններ ձևավորում:
- Յուրաքանչյուր շրջանի մեջ բանան և շոկոլադ ենք դնում:
- Ձեռքերով բուլկիներ ենք ձևավորում, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և 30 րոպեով հանգիստ թողնում:
- Բուլկիների վրա ձու ենք քսում և թխում նախօրոք 200 ստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե:
- Ահա և վերջ:
- Համեղ բուլկի ստացանք:
Բանանով ու շոկոլադով բուլկի , որի համից չեք հագենա 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև ձեզ, ջեռոցի ջերմաստիճանը 200° f, թե 200°c?
Բարև Ձեզ, սիրելի Անի, խոսքը 200°c-ի մասին է: 🙂