

Բանանով ու նարինջով թխվածքաբլիթ
Բաղադրիչներ
- շաքարավազ - 125 գր
- բանան - 120 գր
- նարնջի կեղև - 1 ճ/գ
- ալյուր - 200 գր
- սոդա - 1 պտղունց
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- կարագ - 75 գր
- հյութ նարինջի - 1 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- Բանանները պատառաքաղի օգնությամբ ճզմում ենք:
- Կարագը տրորում ենք շաքարավազի հետ, մինչև վերածվի կրեմային զանգվածի: Ավելացնում ենք բանանները, նարնջի հյութն ու կեղևը և խառնում ենք:
- Կամաց-կամաց մաղի օգնությամբ ավելացնում ենք սոդան, փխրեցուցիչն ու ալյուրը՝ շարունակելով խառնել:
- Խմորից պատրաստում ենք փոքրիկ գնդեր և դնում ենք ձևամանի մեջ միմյանցից բավականաչափ հեռավորության վրա:
- Թխում ենք 12-15 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Շատ համեղ էր ստացվել ընկերուհիներիս հետ պատրաստել էինք շատ լավն էր♥♥♥
Սիրելի Էլեն, շատ ուրախ ենք, որ համեղ է ստացվել: 🙂